Քաղաքականություն

Լարախաղացները

Լարախաղացները

Որքան էլ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները հոխորտան եւ խաղաղության իրենց սին թեզերն առաջ մղեն, նրանք շատ բարակ սառույցի շերտի վրայով են քայլում, որն ամեն քայլափոխի կարող է ճաք տալ ու կլանել դրա վրայով քայլողին: Նրանց փաստարկներն այնքան խեղճ են ու տկար, որ դրանց հակառակվել կարող է անգամ ցանկացած լրագրող: Նրանց դիրքորոշումն այնքան խախուտ է, որ յուրաքանչյուր պահի այն փլվում է իրադարձությունների զարգացման արդյունքում կամ իրենց կիրթ ու կառուցողական գործընկերոջ հերթական ագրեսիվ հայտարարությամբ:

Նրանց նկարագրած հեքիաթային «ամրոցները», ամպագոռգոռ պլանները, անհեթեթ խոստումներն այնքան հիմնազուրկ են, որ ընդամենը մի քանի շաբաթ կամ ամիս է պահանջվում դրանց հերքման համար: Եվ ամենակարեւորը. հենց իրենք` իշխանության մեջ գտնվող ՔՊ-ականներն էլ չեն հավատում այդ ամենին եւ վստահ են, որ իրենց քաղաքականությունը հիմնված է Նիկոլ Փաշինյանի ոչ իրատեսական ֆանտազիայի ու պատանեկան ոչ հասուն երազների վրա: Որ այդ տեսլականները երբեք իրականություն չեն դառնալու, եւ հենց դրանով է բացատրվում այն, որ Փաշինյանի խաղաղասիրական թեզերն իրենից բացի ոչ ոք չի կարողանում քարոզել, իսկ երբ որեւէ մեկը համարձակվում է ոտք դնել այդ տիրույթ, շատ արագ խորտակվում է ու խայտառակվում: Պարզ է, որ ոչ մի գիտակից մարդ չի կարող համաձայնել, որ Արցախն արցախցիներն են հանձնել, որ սահմանազատումը բխում է Հայաստանի շահերից, որ թուրքի եւ ադրբեջանցու հետ հնարավոր է բարեկամություն անել, որ ադրբեջանական զինուժը դուրս է գալու իր զավթած տարածքներից: Ոչ ոք չի հավատում, որ կարելի է մեր երկրի անվտանգությունն ապահովել առանց բանակ ունենալու, եւ թշնամու պահանջներին արվող ստորացուցիչ զիջումները կարող են տեւական խաղաղություն ապահովել:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image