Իրավունք

Ապօրինի ձերբակալությունների ու կալանավորումների ֆոնի վրա, հիշեցնեմ․․․

Ապօրինի ձերբակալությունների ու կալանավորումների ֆոնի վրա, հիշեցնեմ․․․

Երեկվանից տեղի ունեցող ապօրինի ձերբակալությունների ու կալանավորումների ֆոնի վրա, հիշեցնեմ՝
ՄԻԵԴ-ը Սելահաթթին Դեմիրթաշն ընդդեմ Թուրքիայի գործով դիրքորոշում է հայտնել, որ ընտրական գործընթացի ժամանակ քաղաքական դեմքերի կամ նրանց ներկայացուցիչների կալանավորումը, առանց ծայրահեղ անհրաժեշտության հետապնդում է թաքնված քաղաքական նպատակ: Դատարանն արձանագրել է նաև, որ դա արվում է բազմակարծությունը խեղդելու և քաղաքական բանավեճը սահմանափակելու համար:

Տեսլենկոն ընդդեմ ՌԴ գործով ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ ընտրությունների համատեքստում ցանկացած ձերբակալում պետք է անցնի խիստ համաչափության թեստ և պետությունը չպետք է օգտագործի քրեական կամ վարչական գործիքակազմը՝ ընտրությունների նկատմամբ վերահակողությունը թուլացնելու համար:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image