Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Միացյալ Նահանգների հետ ստորագրված հուշագիրը անվանել է պատմական։
«Սա պատմական փաստաթուղթ է և ուժեղ Իրանի ուղերձ. խաղաղությունն իրական կդառնա փոխադարձ հարգանքի միջոցով», - գրել է նա՝ կցելով հուշագրի անգլերեն տեքստը։
Ավելի վաղ գրել ենք, որ անցած գիշեր Միացյալ Նահանգները և Իրանը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որի նպատակն է դադարեցնել ռազմական գործողությունները և բացել Հորմուզի նեղուցը։
Հուշագիրն իրենց ստորագրությամբ վավերացրել են ԱՄՆ-ի և Իրանի նախագահներ Դոնալդ Թրամփը և Մասուդ Փեզեշքիանը։