Հասարակություն

«Լավ ապրելն» ու «նիկոլական հայաստանցու» կերտումը

«Լավ ապրելն» ու «նիկոլական հայաստանցու» կերտումը

Նիկոլ Փաշինյանն այցելել էր Կոտայքի մարզի Կաթնաղբյուրի միջնակարգ դպրոց, որտեղ խոսել էր նաեւ այն մասին, թե ինչ է պետք լավ ապրելու համար։ Նրա պատկերացմամբ՝ անհրաժեշտ են գիտելիք ու հմտություն, ֆիզիկապես եւ հոգեպես առողջ լինել, ամուր եւ տոկուն՝ կյանքի փորձություններին դիմակայելու համար, եւ աշխատասիրություն ու հարգանք՝ աշխատանքի հանդեպ։

Իհարկե, այս նախապայմանների մեջ որեւէ վատ բան չկա։ Սակայն խնդիրն այն է, որ Հայաստանի գործող վարչապետը բավական վարպետորեն տարածում է «լավ ապրելու» գաղափարը՝ ցուցադրելով, որ դա է ամենակարեւորը։ Իհարկե, դրանում էլ ինքնին վատ բան չկա, բայց հենց այստեղ է թաղված շան գլուխը։ Սակայն հարցն այն է, թե ինչ է մարդը հասկանում «լավ ապրել» ասելով։ Եթե մարդու համար լավ ապրելը զուտ որովայնը կուշտ պահելն է, բարեկեցությունը, ապա այն՝ որպես կյանքի փիլիսոփայություն, չափազանց իջեցնում է կյանքի մասին պատկերացումը։ Չէ՞ որ, օրինակ, կարելի է կուշտ ուտել ու բարեկեցիկ լինել նաեւ օտարի իշխանության տակ։ «Լավ ապրելու» կենսափիլիսոփայության տարածումը, կարծում ենք, միտված է՝ քայքայելու մեր հասարակության մեջ արդեն ամրացած կենսափիլիսոփայությանը, որտեղ առաջնայինը ոչ թե լավ ապրելն է, բառի չափազանց նյութական ու ցածր նշաձողային մակարդակով, այլ՝ արժանապատիվ ապրելը, որոշակի արժեքներ դավանելը, կյանքը, նյութականից բացի, նաեւ իդեալիստական հարթությունում տեսնելը, նպատակներ ու երազանքներ ունենալն ու դրանց հասնելը, կատարելագործվելը եւ այլն։

Սակայն Նիկոլ Փաշինյանը չի խոսում արժանապատիվ ապրելու կենսափիլիսոփայությամբ երեխաներին դաստիարակելու անհրաժեշտության մասին։ Որովհետեւ դրա մեջ ներառվում են նաեւ անկախ եւ ինքնիշխան պետություն ունենալը, հայրենիքի տարբեր հատվածների համար կռիվ տալը, Արցախը պաշտպանելը։ Հասկանալի է, որ Արարատ ու Արագած սարերը հակադրության մեջ դնողը, պետական զինանշանը, Հռչակագիրն ու օրհներգը չհավանողը փորձում է ապագա սերնդի մեջ սպառողի հոգեբանություն արմատավորել։ Մեծ հաշվով՝ Փաշինյանը հետեւողականորեն իրականացնում է իր պատկերացրած «հայաստանցու» կերտումը, որն այս կյանքից մի պահանջ ունի՝ կուշտ ուտել, լավ ապրել։

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image