«Միսս Տիեզերք» գեղեցկության մրցույթում հաղթեց մեքսիկուհի Ֆաթիմա Բոշ Ֆերնանդեսը։ Ժյուրին երկրորդ տեղը շնորհեց թաիլանդցի Պրավենար Սինգհին։ 74-րդ գեղեցկության մրցույթի եզրափակիչը տեղի ունեցավ Բանգկոկում։ Երրորդ տեղը գրավեց վենեսուելացի մասնակից Ստեֆանի Ադրիանա Աբասալի Նասերը։
Նոր «Միսս Տիեզերք»-ը Տաբասկո նահանգի Տեապա քաղաքից նորաձևության դիզայներ և կամավոր է։ Նա չորրորդ մեքսիկուհին է, որը հաղթել է հեղինակավոր գեղեցկության մրցույթում։ «Միսս Տիեզերք»-ի նախկին թագի դափնեկիրների թվում են Լուպիտա Ջոնսը (1991), Խիմենա Նավարետեն (2010) և Անդրեա Մեսան (2020)։
Մասնագետները 2025 թվականի մրցույթը անվանել են «բացառիկ քաոսային»։ Եզրափակչի նախապատրաստական աշխատանքների ընթացքում մի քանի սկանդալներ են բռնկվել։ Օրինակ՝ ապագա հաղթողը կոնֆլիկտ է ունեցել կազմակերպիչների հետ՝ հրաժարվելով մասնակցել հովանավորվող լուսանկարահանմանը։ Երկու դատավորներ նույնպես հրաժարական են տվել, իսկ մեկ մասնակից որակավորման փուլերի ժամանակ տուժել է և հոսպիտալացվել։

