Այլ

Ռուսաստանում ահաբեկչություն է կանխվել

Ռուսաստանում ահաբեկչություն է կանխվել

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) հայտնել է, որ Կենտրոնական Ասիայի հանրապետությունների երկու բնիկ, ովքեր իբր հավատարմության երդում են տվել «Իսլամական պետությանը», սպանվել են Կալուգայի շրջանում կալանավորման ժամանակ:

Ռուսական հետախուզության տվյալներով՝ նրանք ահաբեկչություն էին ծրագրել քիմիական արդյունաբերական ձեռնարկությունում, իսկ հետո մտադիր էին մեկնել Սիրիա։ 
«Այդ անձինք զինված դիմադրություն են ցույց տվել, նրանք վերացվել են պատասխան կրակով»,- հայտնել են ԱԴԾ-ից։

ԱԴԾ-ի տվյալներով՝ կասկածյալները ծրագրել են պայթեցնել վառելիքով և քսանյութերով տանկերը քիմիական արդյունաբերության ձեռնարկությունում՝ օգտագործելով ինքնաշեն պայթուցիկ սարք և հրկիզիչ խառնուրդներ: 

Նրանց տներում հայտնաբերել են պայթուցիկ նյութերի լաբորատորիա, Մոլոտովի կոկտեյլներ, հրազեն ու զինամթերք, ինչպես նաև պատրաստի բարձր արտադրողականության ինքնաշեն պայթուցիկ սարք։

 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image