Քաղաքականություն

Նիկոլի մոտ նախագահի պաշտոն զբաղեցնող անձը ենթագիտակցաբար խոստովանել է

Նիկոլի մոտ նախագահի պաշտոն զբաղեցնող անձը ենթագիտակցաբար խոստովանել է

ՀՀ նախագահի՝ Սահմանադրությամբ ամրագրված լիազորությունները մի կողմ դրած ու պաշտոնավարումից ի վեր պետության հաշվին ճամփորդելով աչքի ընկած ու այդ ընթացքում նաեւ պետությանը խայտառակած  նախագահ Վահագն Խաչատուրյանը լծվել է թուրանական միջանցքի քարոզչության գործին ու հայ ժողովրդին առաջարկում է բացել Սյունիքի դարպասները:

«Սյունիքը մեր զարգացման դարպասներն են դառնալու։ Եթե մենք կարողանում ենք Սյունիքի դարպասները բացել, ես նկատի ունեմ 43 կմ հնարավորությունը, ուրեմն վստահ եղեք, որ ապագան զարգացման առումով շատ մեծ հնարավորություններ է մեզ տալու»,- նախօրեին Սյունիքիում հայտարարել էր Խաչատուրյանը:

Վերջին ամսվա զարգացումները ՝  «ուզում են ՀՀ տարածքով գնան գա՞ն, թող գնան գան, վա՞տ է դա» ոճի Փաշինյանի ստամբուլյան հայտարարությունից մինչեւ Հայաստանի սուվերեն տարածքը 100 տարով վարձակալության տալու ու դրա վերահսկողությունը ինչ-որ կազմակերպությանը «արտապատվիրակելու» ամերիկյան առաջարկ ու դրան իշխանական արձագանքներ, վկայում են, որ Նիկոլ Փաշինյանը տվել է այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը ու հիմա հերթական զիջումը զարգացման ու բարգավաճման խոստումներով փաթեթավորելու, հասարակության վրա վաճառելու փուլն է իրականացվում: Ու, դատելով Վահագն Խաչատուրյանի երեկվա հայտարարությունից, «ճանապարհ-լավ ապրելու խոստման դիմաց»քարոզչական օերացիան մեկնարկում է:

Եթե անգամ թուրքերին ճանապարհ տալու խնդրի քաղաքական, աշխարհաքաղաքական ու Հայաստանի անվտանգության համար կենսական ասպեկտները մի պահ մոռանանք ու զուտ տնտեսական տեսանկյունից դիտարկենք հարցը  Հայաստանանին աննախադեպ հնարավորություններ խոստացող իշխանությունը որեւէ հաշվարկ, որեւէ վերլուծություն չի ներկայացնում, թե ինչ է շահելու երկիրը, այդ 43 կմ ճանապարհը տրամադրելով: Խոսքը, շեշետենք, միակողմանի ճանապարհի տրամադրման մասին է, այլ ոչ թե առհասարակ հաղորդակցության ուղիների համապարփակ ապաշրջափակման ու այս մասին վկայում են այսպես կոչված բանակցություններն ու դդրանց առնչվող Բաքվի ու Անկարայի հրապարակային հայտարարութունները, որտեղ բացառաես ու միայն այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի պահանջն է դրվում:

Հենց այսօր,  ի դեպ, Բաքվում Թուրքիայի դեսպանը հայտարքրել է, թե « Թյուրքական աշխարհին անհրաժեշտ է միջանցք ուղիղ հաղորդակցության համար, և այդ միջանցքը Զանգեզուրն է»։

«Նիկոլի մոտ նախագահի պաշտոն զբաղեցնող անձն այդ արտահայտությունը  Սյունիքի դարպասները բացելու մասին, հենց այնպես չի արել, սա, հայտնի ֆրեյդյան տեսության համաձայն, այն ենթագիտակցությունն է, որ նրանք ունեն, ուղղակի լեզվի սայթաքումով մեզ համար պարզ է դարձել։ Այս մարդիկ եկել են հանձնելու Հայաստանի Հանրապետությունը և Արցախի հանձնումից հետո այս գործընթացը սկսում են Սյունիքից և Սյունիքի դարպասները բացելու վերաբերյալ հայտարարությունը այդ գործընթացի սկզնի ազդարարումն է», «Հրապարակ»-ին ասում է անվտանգության և էներգետիկ հարցերով փորձագետ Արմեն Մանվելյանը։

Մանվելյանի խոսքով,  մարդիկ հստակ կերպով իրականացնում են իրենց առաքելությունը և ոչ մի միլիմետր չեն պատրաստվում նահանջել։

«Այդ ամենը հենց այնպես չէին կարող ներկայացնել, ուստի իրենց հայրենիքի դավաճանության հերթական գործընթացը ներկայացնում են տնտեսական օգուտների խոստումով, որը բացարձակ սուտ է։ Եթե նույնիսկ մի պահ պատկերացնենք, որ  ինչ-որ ամերիկյան կազմակերպության հսկողության ներքո Ադրբեջանը Սյունիքով կապվում է Նախիջևանի հետ, ապա դրանից Հայաստանի Հանրապետության օգուտը զրոյական է լինելու, Հայաստանը դրանից ոչինչ չի ստանալու, բացի իմիջի հերթական անկումից։ Նորից եմ կրկնում  բացարձակ սուտ են պնդումները, թե դա Հայաստանին օգուտ է բերելու։ Մեզ ձեռնտու կլիներ, եթե կարողանայինք ճանապարհ ունենալ դեպի Թուրքիա և

Օգտվել, օրինակ թուրքական նավահանգիստներից կամ Թուրքիայի տարածքով դեպի Եվրոպա ճանապարհներից, բայց նման հարց չկա օրակարգում, քանի որ Հայաստանի իշխանությունը զավթած իշխանությունները զբաղված են բացառապես ադրբեջանաթուրքական օրակարգի առաջ մղմամբ։ Երբեք մի սպասեք, որ սրանք կարող են մի ծրագիր մշակել, որտեղ թեկուզ մի թեթև Հայաստանի շահը արտահայտված կլինի,  այս մարդիկ թուրք-ադրբեջանական օրակարգով աշխատող կառավարություն են»,- եզրափակում է Մանվելյանը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image