Ժամանց

Գյումրիում Բաչկովին առանձնահատուկ են դիմավորել

Գյումրիում Բաչկովին առանձնահատուկ են դիմավորել

Այսօր հայրաքաղաք Գյումրիում առանձնահատուկ են պատրաստվել եւ դիմավորել Եվրոպայի եռակի չեմպիոն Հովհաննես Բաչկովին: Պատահական չէ, որ գյումրեցիները կատակում են՝ Գյումրու փողոցներով քայլելիս պետք է ուշադիր լինել․հնարավոր է՝  պատահական մեկը բարեւի եւ հանկարծ պարզվի, որ նա աշխարհի կամ Եվրոպայի չեմպիոն է: Բաչկովի հաղթանակը հերթական մեծ ոգևորությունն էր առաջացրել:

Բռնցքամարտիկը հարազատ քաղաք է մուտք գործել ծափերի ներքո, դափնեպսակով եւ ջերմ գրկախառնություններով:

Մարզիկին քաղաքի մուտքի մոտ դիմավորել են բազմաթիվ համաքաղաքացիներ, մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչներ, սպորտի ոլորտի պատասխանատուներ, ներկայացուցիչներ և այլք:

Հիշեցնենք, որ Երևանում անցկացվող Եվրոպայի առաջնությանը գյումրեցի բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը 63,5 կգ քաշայինների եզրափակչում մենամարտել է Ֆրանսիայի ներկայացուցիչ Լյունի Համրուիի հետ և տպավորիչ հաղթանակ տարել՝ նվաճելով Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image