Հասարակություն

Ոստիկանները գնացել են Ավշարի Արայիկի եղբոր տուն

Ոստիկանները գնացել են Ավշարի Արայիկի եղբոր տուն

Մարտի 27-ին կայանալիք Վեդիի ընտրություններից առաջ իրավապահները կրկին անցել են  ընդդիմադիր ուժերին ճնշելու գործին։

«Հրապարակ»-ի տեղեկություններով` երեկոյան բազմաթիվ ոստիկաններ այցելել են Ավշար համայնքի նախկին գյուղապետ Սուրիկ Գրիգորյանի տուն։

Նշենք, որ Վեդիի ընտրություններին նա պաշտպանում է ընդդիմադիր «Իմ հզոր համայնքին»։ Ըստ ամենայնի, այս այցը հերթական ճնշումն է Գրիգորյանների վրա։

Ոստիկանությունից հաստատեցին մեր տեղեկությունը, որ նման այց եղել է. «Քննվող քրեական գործի շրջանակներում են այցելել»։

Նշենք, որ 2018֊ի իրադարձություններից հետո Գրիգորյան եղբայրները իշխանության թիրախում էին, նրանց դեմ տարբեր գործեր հարուցվեցին, իսկ վերջին ՏԻՄ ընտրությունների միջոցով Սուրիկ Գրիգորյանին հեռացրին գյուղապետի պաշտոնից։

Լրահոս

Ամենաընթերցված

Սա դեռ սկիզբն է

Սա դեռ սկիզբն է

Դուք նկատեցի՞ք` ինչ արագությամբ, հենց հունիսի 8-ին, Երեւանի փողոցներից անհետացան կանաչապատման եւ սան...

×
Gallery Image