Քաղաքականություն

Ձայնագրությունները մոնտաժված են

Ձայնագրությունները մոնտաժված են

Փաստաբան Արամ Վարդևանյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Սիսիանի ներկայացուցիչների վերաբերյալ հրապարակված ձայնագրություններին՝ նշելով, որ դրանք վերաբերում են մարտ-ապրիլ ամիսներին, սակայն հրապարակվել են միայն այժմ՝ մայիսի 8-ին։

Նրա խոսքով՝ հարց է առաջանում, թե ինչու են այդ նյութերը հրապարակվում հենց այս ժամանակահատվածում։ Վարդևանյանը նաև պնդել է, որ տվյալ դեպքում կիրառվում են երկակի ստանդարտներ։

Փաստաբանը հայտարարել է, որ հրապարակված ձայնագրությունները մոնտաժված են և չեն արտացոլում ամբողջական իրականությունը։ Նրա գնահատմամբ՝ տեղի ունեցող գործընթացները չեն կարող դիտարկվել որպես սովորական քրեական հետապնդում, այլ ավելի շատ քաղաքական ենթատեքստ ունեցող քրեական հետապնդումներ են։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image