Մշակույթ

Հայ ֆեմինիստուհիները՝ Օսմանյան կայսրությունում․ մաս 3-րդ

Հայ ֆեմինիստուհիները՝ Օսմանյան կայսրությունում․ մաս 3-րդ

Զաբել Եսայանը 19-րդ դարի վերջի ամենահայտնի եւ հեղինակավոր հայ կին գրողն ու հրապարակախոսն է, որ կարեւոր դերակատարում է ունեցել հայկական սփյուռքի մտավոր կյանքում։ Երիտասարդության տարիներին իրեն դրսեւորել է որպես պատմվածքների ու հոդվածների տաղանդավոր հեղինակ, որոնք հրապարակվել են Օսմանյան կայսրության բազմաթիվ պարբերականներում եւ հանդեսներում։ Նա ծնվել է Ստամբուլում, 1843 թվականին։ Կապված այդ երկրի ներքաղաքական անկայունության հետ, 1890-ականներին տեղափոխվել է Փարիզ։ Հաճախել է Սորբոնում գրականության եւ փիլիսոփայության դասախոսություններին՝ դառնալով հայ առաջին կինը, որը ստացել է համալսարանական կրթություն։ 1902 թվականին վերադարձել է Ստամբուլ, մասնակցել է ժամանակի հայտնի դիմադրության շարժումներին, օգնել է Հայոց ցեղասպանությունը վերապրածներին, այցելել է պատերազմական գոտիներ։ Շատ տարիներ զբաղվել է Կովկասում, Բեյրութում եւ Եգիպտոսում ապաստանած որբերի հարցերով։ 1933 թվականին Զաբել Եսայանը տեղափոխվել է խորհրդային Հայաստան։ 1937 թվականին՝ ստալինյան ռեպրեսիաների ժամանակ ձերբակալվել է։ 1942 թվականին գտնվել է Բաքվի բանտում։ Մահացել է Սիբիրում, 1943 թվականին՝ անհայտ հանգամանքներում։ Թողել է վառ հետք ե՛ւ որպես բռնության համակարգի եւ սոցիալական բռնաճնշումների քննադատ, ե՛ւ որպես խաղաղասիրության եւ հումանիզմի գաղափարների ջահակիր։

Հայկանուշ Մարկը լրագրողական գործի հիմնադիրներից է։ Իր կյանքը նվիրել է կանանց իրավունքների պաշտպանությանը։ Հրատարակել է ամենամեծ տպաքանակն ունեցող հայ կանանց միտված «Հայ կին» հանդեսը՝ 1919-33 թթ․։ Ակտիվորեն գրել է հոդվածներ, որոնցում արծարծվել են հայ կանանց եւ աղջիկների կրթական մակարդակի եւ գիտակցության մակարդակի բարձրացման հարցերը, հանդես է եկել կրթական այնպիսի միջավայրի ստեղծման օգտին, որը կապահովեր հնարավորություններ երիտասարդ կանանց եւ աղջիկների համար։ Կարեւորել է մարդու անձնական արժանապատվությունը, կանանց ինքնուրույնությունը։ Հայկանուշ Մարկը ողջ կյանքում աշխատել է կանանց կազմակերպություններում, եղել է ֆեմինիզմի ակտիվ պաշտպան եւ գաղափարակիր։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image