Հասարակություն

Հատուկ ավտոբուսային երթուղի` միայն հրեաների համար

Հատուկ ավտոբուսային երթուղի` միայն հրեաների համար

Լոնդոնում հատուկ ավտոբուսային երթուղի է գործարկվել հրեաների համար։ Երթուղու բացումը կատարել է Լոնդոնի քաղաքապետ Սադիք Խանը։ Այն կգործի բրիտանական մայրաքաղաքի հյուսիսային հատվածում, նախատեսված է լոնդոնաբնակ հրեաների համար։ Նպատակն այն է, որ հրեաները ավտոբուսով երթեւեկելիս՝ իրենց ապահով ու անվտանգ զգան։ Այս մասին հայտնում է «Europe1» ՀԸ-ն։ Նշենք, որ Լոնդոնում այս տարվա սկզբից սկսած՝ անտիսեմիտիզմի հիմքով իրականացված հակաօրինական գործողությունները անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ավելացել են 280 տոկոսով։ Երթուղին գործելու է առավոտյան ժամը յոթից մինչեւ երեկոյան յոթը։

Նշվում է, որ այս երթուղու բացումը Սադիթ Խանի՝ լոնդոնաբնակ հրեական համայնքին տված նախընտրական խոստումն է։ BBC-ն էլ մանրամասնում է, որ նոր երթուղին Լոնդոնի տրանսպորտային ոլորտը կառավարող մարմնի վրա նստել է երեք միլիոն ֆունտ ստերլինգ։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image