Քաղաքականություն

Խորհուրդ կտամ ընթերցել բնագրերը, թարգմաննությունները խեղաթյուրվում են՝ հօգուտ իշխանության

Խորհուրդ կտամ ընթերցել բնագրերը, թարգմաննությունները խեղաթյուրվում են՝ հօգուտ իշխանության

«Մեծ ակնկալիքներով սպասում ենք՝ տեսնելու ձեր երկրի գրանցած առաջընթացի շարունակությունը, Վեհաժողովը մեծապես աջակցում, սատարում է ձեզ»,-Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում ողջունելով ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին՝ հայտարարեց ԵԽԽՎ նորընտիր նախագահ Պետրա Բայերը։ Դիմելով Արարատ Միրզոյանին՝ նա ասաց․ «Դուք օտարական չեք խորհրդարանական կյանքում, Դուք անդամ եք եղել խորհրդարանում մինչև 2021 թվականը՝ որպես ԱԺ խորհրդարանի նախագահ և 2021-ից ի վեր՝ ԱԳ նախարար։ Ձեր պաշտոնավարման տարիների ընթացքում կարևոր պահ է՝ 2025-ի օգոստոսին խաղաղության համաձայնագիր նախաստորագրվեց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև։ Այս կարևոր քայլը մեկ ուրիշ կարևոր ուղենիշի հետ է համընկնում՝ ՀՀ-ն ԵԽ անդամակցության 25-ամյակն է տոնում՝ որպես մարդու իրավունքների և օրենքի գերիշխանության ուղենիշ»։ 

Իր ելույթում Արարատ Միրզոյանը, դիմելով ԵԽԽՎ-ին ասաց, որ ՀՀ-ն 2026-ի ընտրությունների նախաշեմին, բախվում է մի շարք մարտահրավերների՝ մասնավորապես արտաքին միջամտության հետ․ «Այս հունիսին ՀՀ-ում կանցկացվեն խորհրդարանական ընտրություններ։ Մեզ համար կարևոր իրադարձություն է մեր ժողովրդավարության անշրջելիության ամրապնդման գործում, այն պահն է, որ հայ ժողովուրդը կրկին ցույց կտա, որ իր կամքը մեր երկրում ուժի միակ աղբյուրն է։ Մենք միամիտ չենք ժամանակակից աշխարհի իրականության նկատմամբ։ Գիտենք՝ ազատության թշնամիները քնած չեն։ Նրանք կարող են շատ ստեղծագործ լինել, պատրաստ են միլիոնավոր դոլարների ներդրումներ անել քարոզչական մեքենաների գործում և ստեղծել անօրինական սխեմաներ։ Նրանք գրեթե անսահմանափակ ռեսուրսների են տիրապետում։ Ցանկանում են խաթարել մեր ինքնիշխանությունը, ՀՀ-ն ցանկանում են վերադարձնել ավտորիտարիզմի, թույլ ինքնիշխանության և հարևանների հետ անվերջ հակամարտության խավարը»։ Տպավորություն է, թե խոսողը ոչ թե պետության արտաքին գործերի նախարարն է, այլ ընտրություններին հայտ ներկայացրած կուսակցության նախագահ, որի միակ հոգսն առաջիկա ընտրություններում հաղթելն է։ Մինչդեռ ՀՀ ԱԳ նախարարն ուղղակի Ստրասբուրգ է հասել սեփական ընդդիմությունից բամբասելու, կալանավորված սրբազանների մասին սուտ ինֆորմացիա տալու եւ իրենց մրցակից կուսակցություններին վարկաբեկելու համար, որ ամեն գնով իրենց վերարտադրությունն ապահովի։ 

Թեմայի մասին մենք զրուցել ենք Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանի հետ:

- ԵԽԽՎ-ն զեկույց եւ բանաձեւ է հրապարակել՝ Հայաստանի իշխանությունների օգտին, հավատալով նրանց ներկայացրած տեղեկատվությանը, որտեղ խոսք անգամ նշված չէ քաղաքական բանտարկյալների, եկեղեցու դեմ բացահայտ արշավի և այլ հարցերի մասին։ Թեպետ զեկույցում մի քանի տողով Հայաստանում տիրող քաղաքական մթնոլորտը համարել են վտանգավոր եւ նշել են, որ իշխանությունը պետք է ընդդիմության հետ հարաբերությունները կարգավորի, սակայն մեծ հաշվով Եվրոպան փաստացի աջակցում է Փաշինյանին: Ի՞նչ գնահատական կտաք ԵԽԽՎ-ի դիրքորոշման մասով:

- Ես ընթերցել եմ պաշտոնական տեքստը և ինքս էլ թարգմանել եմ և տեղադրել իմ էջում: Հայաստանի վերաբերյալ իրական տեքստում ոչ մի դրական խոսք չկար: Մտահոգություն հայտնեցին, որ երկիրը և հասարակությունը բևեռացվել են, որ պետությունը չի խորշում Հայ առաքելական եկեղեցու դեմ գործել որպես քաղաքական հակառակորդի՝ իրականությունը սա է: Ես առհասարակ բոլորին խորհուրդ եմ տալիս ընթերցել բացառապես բնագրերը, այլ ոչ թե հայերեն թարգմանությունները, որոնք գրեթե միշտ՝ ամենաբարձր մակարդակների հասնող հայտարարություններն անգամ խեղաթյուրվում են` հօգուտ իշխող թիմի:

- Բայց ԵԽԽՎ նորընտիր նախագահը նշել է, որ Հայաստանին սատարում է, գովեստի խոսքեր է ասել:

- Հստակ չեմ կարող ասել, ես դա չեմ հասցրել ընթերցել: Գուցե դրանք բանավոր շեշտադրումներ են, որոնց չեմ հետևել: Ամեն դեպքում իրավիճակը մտահոգիչ է: Փաշինյանի գործելաոճը հակասում է մարդու իրավունքներին, գործող օրենքներին, ԵԽԽՎ տեքստի հետ համամիտ եմ, որ առկա մթնոլորտը մտահոգիչ է:

- Մայիսին Եվրոպական մի շարք երկների ղեկավարներ կայցելեն Հայաստան: Կան մտավախություններ, որ այդ քայլով էլ Եվրոպան փորձում ազդել Նիկոլ Փաշինյանի գահավիժող վարկանիշի վրա՝ փոքր ինչ այն բարձրացնել: Ինչո՞ւ է Եվրոպան փորձում սատարել Փաշինյանին:

- Արևմուտքը փորձում է սատարել ժողովրդավարական պրոցեսներին, չեմ բացառում, որ ողջ պետական մեքենան աշխատում է սխալ կարծիք ձևավորելու վրա:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image