ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր Truth Social սոցցանցում արված հայտարարության մեջ պահանջել է, որ բենզին վաճառողները անհապաղ իջեցնեն վառելիքի գները՝ սպառնալով օրենքի հետ կապված անախորժություններ բոլոր նրանց համար, ովքեր չեն ենթարկվի իր պահանջին։
«Բենզին վաճառողները պետք է անհապաղ իջեցնեն գները։ Դրանք չափազանց բարձր են` հաշվի առնելով, որ նավթն այսօր 68 դոլար է մեկ բարելի դիմաց և էժանանում է»,– գրել է Թրամփը։
Նա ընդգծել է, որ բենզին վաճառողները «պետք է արագ արձագանքեն այս հայտարարությանը»։
«Գների որևէ բարձրացում չի լինի, դա անօրինական է։ Եթե վաճառողները դա չանեն, նրանց մեծ խնդիրներ են սպասում», – ասել է Թրամփը։
Նա պահանջել է, որ Կալիֆոռնիայի իշխանությունները, որտեղ միջին գինը բարձր է երկրում առկա գնից միջինից, իջեցնել բենզինի հարկը, որպեսզի այն շուտով չգերազանցի բուն ապրանքի գինը։
ԱՄՆ-ում բենզինի միջին գինն այժմ 3.80 դոլար է մեկ գալոնի համար, մինչդեռ Կալիֆոռնիայում 5.5 դոլար է։ Վերջին անգամ բենզինը մեկ գալոնի դիմաց 2.5 դոլար է արժեցել 2021 թվականի սկզբին։