Քիչ առաջ վատացել է Արագածոտնի թեմի հոգևորական Տեր Վրթանես քահանա Բաղալյանի ինքնազգացողությունը։
«Տեր Վրթանեսը կրծքավանդակում ծաոցներ է զգացել, ինքնազգացողությունը վատացել է, սակայն շտապօգնությունն այնքան ուշացավ, որ Տեր Վրթանեսի վիճակն ավելի վատացավ և նույնիսկ պառկեցրինք հատակին»,- այս մասին Հրապարակի հետ զրույցում ասաց Մեր ձևով շարժման համակարգողներից Գոհար Մելոյանը։ Նա նշեց, որ նախաինֆարկատային վիճակ են կասկածում։ Հուսանք, որ տեր Վրթանեսի առողջական վիճակը արագ կկարգավորվի։