Աստանայում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նեղ կազմով նիստն ավարտվել է․ այն գրեթե երկու ժամ է տևել"
Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն։
Քիչ առաջ մեկնարկել է ընդլայնված կազմով նիստը։
Հանդիպմանը Հայաստանը ներկայացնում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Թե ինչ է քննարկվել նեղ կազմով նիստում, առայժմ հայտնի չէ։ Հայտնի է, որ գագաթնաժողովի շրջանակում ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները մտադիր են քննարկել Հայաստանի՝ ԵՄ-ին միանալու մտադրության հետ կապված ծրագրերը։