Նիկոլ Փաշինյանի՝ ամենաթափանցիկը լինելու ոչ հեռավոր անցյալի խոստումների մասին այսօր քչերն են հիշում՝ հատկապես կառավարությունում, որտեղ թափանցիկությունն իսպառ վերացել է:
Կառավարության «Հրապարակ»-ի աղբյուրի փոխանցմամբ, հատկապես վերջին շրջանում, էլեկտրոնային կառավարման «Mulberry» համակարգը, որը հնարավորություն է տալիս ներքին ցանցի միջոցով է կառավարել փաստաթղթերի շրջանառությունը, հետեւել կատարման ընթացքին, գրեթե կանգնած է: Փաստաթղթաշրջանառությունը իրականացնում են վարչապետի աշխատակազմի Առաջին բաժնի միջոցով, որն ապահովում է աշխատակազմում գաղտնի գործավարության և գաղտնիության ռեժիմի պահպանումը՝ գաղտնի և հույժ գաղտնի փաստաթղթերի ընդունում-կատարումից մինչեւ վարչապետի եւ նրա աշխատակազմի ղեկավարի հատուկ հանձնարարարկանների ապահովում:
Կառավարության հնաբնակները տարակուսած են՝ նախկինում այդ ծավալի գաղտնի փաստաթղթաշրջանառություն չեն հիշում: Միայն ենթադրել կարող են, թե այդ ինչ հանձնարարականներ ու հրահանգներ են այդքան գաղտնի բաժնով անցնում:
Ի դեպ, էլեկտրոնային կատավարման համակարգերը չեն աշխատում նաեւ դատական համակարգում: Փաստաբանները պարբերաբար ահազանգում են այդ համակարգի խափանումների մասին, որը պատահականության սկզբունքով որոշում է, թե այս կամ այն գործը որ դատավորը պետք է քննի, գործերն այս կամ այն դատավորի վարույթ հանձնելիս բացառում է սուբյեկտիվ գործոնը: Սրա հետեւանքով հասարակական հնչեղություն ունեցող կոնկրետ գործեր մակագրվում են իշխանության սրտի դատավորներին: Ի դեպ, հայցերի, միջնորդությունների մուտքագրումը կատարվում է էլեկտրոնային համակարգով, որի խափանումներն ուղղակի խոչընդոտում են փաստաբանների աշխատանքը: