Սպորտ

Արտասահմանում ու՞մ խաղին է հետևել Մելիքյանը

Արտասահմանում ու՞մ խաղին է հետևել Մելիքյանը

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը Մոսկվայում ներկա է եղել Ռուսաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ հանդիպմանը, որտեղ մրցել են ԲԿՄԱ-ն և «Կրասնոդարը»։

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը խաղադաշտում հետևել է ազգային թիմի ավագ, «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի, ինչպես նաև Հայաստանի հավաքականի և ԲԿՄԱ-ի պաշտպան Արտյոմ Բանդիկյանի խաղին։

Հանդիպումն ավարտվել է ԲԿՄԱ-ի հաղթանակով՝ 3:1 հաշվով։ Թիմերի միջև պատասխան հանդիպումը նախատեսված է մարտի 17-ին և կկայանա Կրասնոդարում։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image