Երևանում քիչ առաջ երկրաշարժ է զգացվել: Ֆեյսբուքյան օգտատերեը նշում են, որ ցնցումները բավականին զգալի են եղել։
Ըստ Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի երկրաշարժը տեղի է ունեցել նախնական տվյալներով՝ Գառնի գյուղից 5 կիլոմետր, Երեւանից 17 կմ հեռավորության վրա։
Նախնական տվյալներով՝ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3,6 բալ, աղբյուրը գտնվել է 8 կիլոմետր խորության վրա։
Երկրաշարժը զգացվել է նաև Երևանում ու հարակից բնակավայրերում։