«Պատարագասեր» Փաշինյանն այլեւս նախապես չի հայտնում, թե որ եկեղեցին է այդ կիրակի ասպատակելու: Պատարագից րոպեներ առաջ նրա անձնական թիկնազորի վերածված ոստիկանությունն աղմուկով գրոհում է «զոհ եկեղեցու» վրա` մաքրում շրջակայքը, զննում եկեղեցու ներսը, ապա ժամանում է իր իսկ նախաձեռնության ձեռքը կրակն ընկած ու փակուղի մտած Փաշինյանը: Այս կիրակի նա Արաբկիրի եկեղեցում էր, ինչի մասին իմանալով, հավատացյալներն ուղղակի փախչում էին` չթաքցնելով իրենց բացասական վերաբերմունքը պատարագը «հարամելու» այդ գործընթացի նկատմամբ: «Խարասմենթի» հայկական տարբերակն է սա, երբ երկրի առաջին դեմքի կողմից բռնություն է կիրառվում հասարակ մարդկանց նկատմամբ: Իրական քրիստոնյան սովորաբար հաճախում է իր համայնքի եկեղեցին՝ լուռ, անաղմուկ, երբեմն ուխտի է գնում Էջմիածին: Պատարագ եւ հաղորդություն ստանալու համար մարդիկ միշտ իրենց սիրելի եկեղեցին են գնում` առանց ցուցադրության եւ մյուս հավատացյալների նկատմամբ նման անպատմելի բռնության։ Նույն եկեղեցի այցելող մարդիկ դառնում են մի հոտի անդամներ, ճանաչում են իրար, իրենց քահանայի հետ ձեւավորում են համայնք, հոգեւոր թելերով կապվում միմյանց։ Իսկ փաշինյանական շրջիկ պատարագները հյուրախաղեր են, որոնք խաթարում են տվյալ համայնքի հոգեւոր անդորրը: Դա ոտնձգություն է մարդկանց անձնական կյանքի, կրոնական ազատությունների նկատմամբ: Նա մարդկանց ստիպում է, որ իր շապիտոյի մասնակիցը դառնան: Եվ եթե սա ընդամենը նախընտրական թատրոն է, գոնե պետք է այցելի այն համայնքները, որտեղ դեռ ընտրողներ ունի, այլ ոչ թե, ասենք, Արաբկիր համայնք, որտեղ իրեն համատարած մերժում են, չեն ուզում իր շրջիկ կրկեսի մասնակիցը դառնալ: Եթե սա ընդամենը քարոզչական աշխատանք է, մեղք է դրա անունը աղոթք դնելը։
Քաղաքականություն
Աղոթք մի ըսեր
Ամենաընթերցված
Պատրաստ է լսելու Իրանի ներկայացուցիչների առաջարկնե...
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է լսելու Իրանի ներկայացուցիչների առաջարկները՝ ամե...
Հայկական կաթնամթերքի սահմանափակումից հետո Ռուսաստա...
Հայաստանից Ռուսաստան կաթնամթերքի ներմուծման նկատմամբ սահմանափակումների կիրառումը չի հանգեցնի ռուսակա...
Մի ավելի վատ բան է եղել, որի վրա արժեր կենտրոնանալ
2 օր է հետևում եմ և ուրախանում, թե Նիկոլ Փաշինյանի ձևավորած ծուռ հայելիների ու կործանված արժեքների ա...
Սամվել Կարապետյանը տուգանվել է
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը 2026 թվականի հուլիսի 13-ին որոշում է կայացրել «Ուժեղ Հայաստան»...
×
❮
❯