Դեկտեմբերի 22-ին ՖԻՖԱ-ն ներկայացրել է ազգային հավաքականների տարվա վերջին վարկանիշային աղյուսակը:
Հայաստանի ազգային հավաքականը տարվա ընթացքում պահպանել է իր դիրքը և տարին ավարտում է 106-րդ հորիզոնականում։ Լավագույն տասնյակում նույնպես փոփոխություններ չեն գրանցվել, և առաջատար թիմերը մնացել են նույն տեղերում։
ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակի թոփ-10 հավաքականներն են՝ առաջին տեղում Իսպանիան, երկրորդում՝ Արգենտինան, երրորդ հորիզոնականում՝ Ֆրանսիան։ Չորրորդը Անգլիան է, հինգերորդը՝ Բրազիլիան, վեցերորդը՝ Պորտուգալիան։ Լավագույն տասնյակը եզրափակում են Նիդերլանդները, Բելգիան, Գերմանիան և Խորվաթիան։