Այլ

Ցավացրեք նրան․ դու էրդողան կարդա, հայ ազգը Աստվածաշունչ է կարդում․․

Ցավացրեք նրան․ դու էրդողան կարդա, հայ ազգը Աստվածաշունչ է կարդում․․

Հանրության շրջանում շատ վատ արձագանք ունեցավ, բուռն քննարկումների արժանացավ Աննա Հակոբյանի ֆեսբուքյան գրառումը․ «Հաջորդ գիրքը, որ կկարդամ Սի Ծինփինինը ավարտելուց հետո Ռեջեփ Թայիփ Էրդողանի «A Fairer World is Possible» գիրքն է»։ Լրատվամիջոցները փաստն արձանագրեցին, հանրությունը զայրացավ, նյարդայնացավ և ի՞նչ․․․ Հոգեբաններ, քաղաքական վերլուծաբաններ, մեկնաբաններ ունենք, որոնք հանրությանը կարող էին իրենց խոսքով հանդարտեցնել, սթափեցնել, բացատրել, թե նման քայլերն ինչու՞ են արվում, ե՞րբ են արվում։ Ոչ մի բան չարվեց, արձանագրվեց փաստը, ու շարքային քաղաքացին իր զայրույթը, անհամաձայնությունը կարողացավ արտահայտել միայն ,, ջղայնիկ սմայլիկով,,։ Երբ անձնական մի փոքրիկ պրոբլեմ լինում, և մարդը չի կարողանում կառավարել իր զգացմունքները, հոգեբանի մոտ է գնում։

Հանրությունն ութ տարի հոգեբանական անկառավարելի վիճակում է, կարևոր չէ՝ ում, ինչ պատճառով։ Կարևորը պրոբլեմն է, որը կարող է մասնագիտական գնահատականի արժանանալ ու չի արժանանում։ Հանրությունը կարիք ունի մի տաք, հոգատար ձեռքի, մասնագիտական խորհրդի, որը չի առաջարկվում։ Փաստ է արձանագրվում և տրվում առանց այն էլ թույլ կառավարելի, անպաշտպան հանրությանը։ Հանրությանը մի փոքրիկ իրազեկում եմ ուզում տալ, վերլուծական մի փոքրիկ առաջադրանք միասին փորձենք լուծել։ Ձեզ թվում է, թե Աննա Հակոբյանը չգիտի՞, որ որ դուք զգացմունքային անկառավարելի վիճակում եք։ Նիկոլ Փաշինյանը չգիտի՞։ Երբ Փաշինյանը «Թուրքական տանը» գրկել էր Էրդողանի գիրքը ու երանությանբ ժպտում էր, չգիտե՞ր, որ դա հայ ժողովրդի սրտով չէ։ Կամ երբ Աննա Հակոբյանը Էրդողանի գիրքն է ուզում կարդալ, չգիտի՞, որ դա շատ ցավոտ ազդեցություն է ունենալու հայ ժողովրդի վրա։ Իհարկե, գիտեն․ ութ տարի նրանք ուշադրությամբ հետևում են իրենց ներարկումների ազդեցությանը։ Հետևում են չափաբաժնի ավելացմանը, ,, դոզային,,։ Ինչու՞ այն, ինչ հիմա են անում, առաջ չէին անում։ Ինչու՞ է նրանց պահվածքը ազատ դարձել, ընդարձակվել՝ առանց ավելորդ կաշկանդումների։ Վատ բան չէ գիրք կարդալը, բայց ինչու՞ է դա տեղեկացնում Էրդողանին, իմանալով, որ դրանից վատ է զգալու հայ ժողովուրդը։ Իր ծառայությու՞նն է ցուցադրում։ Մարդիկ հարցնում են տիկնոջը՝ ազգը քեզ ի՞նչ է արել, որ այդքան հունից հանում եք, ասեղը վերցրած նրա վերքը փորփրում եք։ Ամենամեղմ գրառումն եմ բարձրաձայնում։ Այսինքն ժողովուրդը հասկանում է, որ Աննա Հակոբյանն ու իր ամուսինը իրեն, ինչքան հնարավոր է, ցավ է պատճառում, հոգեբանական անասելի ցավ։

Հոգեբանական ցավը ֆիզիկականից հազար անգամ ահավոր է, ինչու՞ է դա անում։ Փորձեք այդ հարցի պատասխանը գտնել։ Մենք լուրջ պատերազմի մեջ եք, հոգեբանական պատերազմի։ Հարկավոր է դիմակայել դրան հոգեբանական զենքերով, որը ձեզ պիտի առաջարկեն հոգեբանները։ Չպետք է տրվել, հավատալ այն խուճապային գրոհներին, որոնք իրականացնում են ամուսինները։ Դա ձեզ թուլացնելու, ձեր ձեռքերը վեր բարձրացնելու համար է արվում։ Թե ինչ է կարդում Աննա Հակոբյանը և հատկապես ինչու՞ է դա ասում ամուսնու Վաշինգտոն այցից առաջ, չփորփրենք, դա պարզ է, դուք նրան կարող եք ցավացնել մի նախադասությամբ՝ «Դու էրդողան կարդա, հայ ազգը՝ Աստվածաշունչ է կարդում»։ Մնացած բոլոր նախադասությունները, որոնք համեմված են հայհոյանքով, ատելությամբ, նրան չեն ցավացնում, որովհետև տեսնում է ձեր թուլացումը։ Ձեր թուլացումը զգալով, ավելի ազատ ու անկաշկանդ է դառնում նրա պահվածքը գործողությունը։ Աստվածաշունչը մեր ամանուժեղ զենքն է, օգտվեք նրա գործիքներից, չեք փոշմանի։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image