Քաղաքականություն

Այդ քաղաքացիները կարող են դատի տալ Փաշինյանին

Այդ քաղաքացիները կարող են դատի տալ Փաշինյանին

Ազգային ժողովում ճեպազրույցների ընթացքում ընդդիմադիր պատգամավոր Քրիստինե Վարդանյանը անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին՝ դրանք գնահատելով որպես զրպարտություն։

Պատգամավորի խոսքով՝ վարչապետը, ամբիոնից ելույթ ունենալով և հարյուր հազարավոր քաղաքացիների ընտրակաշառք ստանալու մեջ մեղադրելով, անհիմն հայտարարություններ է անում։ Վարդանյանը կոչ է արել այդ քաղաքացիներին դատարան դիմել Փաշինյանի դեմ՝ զրպարտության հիմքով և պահանջել դրամական փոխհատուցում։

Նա նաև պնդել է, որ եթե ընտրական գործընթացներում եղել են վարչական ռեսուրսի կիրառման կամ ընտրակաշառքի դեպքեր, ապա դրանց պատասխանատուն հենց գործող իշխանությունն է։ Վարդանյանի գնահատմամբ՝ ընտրակաշառք բաժանելու և ճնշումներ գործադրելու մեջ մեղադրվող միակ քաղաքական ուժը Նիկոլ Փաշինյանի ղեկավարած ուժն է։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image