Ունենք գրագետ և հայրենասեր խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմություն, սակայն չենք կարողանում ազատվել իրավիճակային պայքարից: Դա այն է, երբ Նիկոլի մտքով ինչ-որ բան է անցնում, ինքը դա հրապարակում է Ֆեյսբուքում, հետո այն հասցնում է ծայրահեղ աստիճանի և վերջում որոշում է կյանքի կոչել ԱԱԾ-ի, ոստիկանության, դատախազության ու քննչականի միջոցով: Ու ընդդիմության առաջարկով փողոց դուրս եկած ժողովուրդը փորձում է խոչընդոտել այդ ինչ-որ բանին: Հիմնականում, իհարկե, ձախողվում է, իսկ եթե նույնիսկ նրան դա հաջողվում է, ապա միայն ժամանակավորապես: Դրա օրինակը Սամվել Կարապետյանին բերման ենթարկելու պատմությունն է: Այսօր նույնը կրկնվում է Մայր Աթոռում Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին ձերբակալելու առումով: Ու թեև դա հաջողությամբ չպսակվեց, բայց գործողությունը կկրկնի ավելի ուշ: Կարծում եմ, որ այն պայմանավորված է ոչ այնքան իրավիճակի ծայրաստիճան սրվելով՝ ինչպես հայտարարվել է պաշտոնապես, այլ Մինսկում անցկացվող Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի մասնակցության պատճառով: Թեկուզ այն լինի տեսակապով: Իսկ դրա պատճառն էլ, ենթադրաբար, այդ նիստին ավելորդ հարցերից ու ըստ այդմ՝ գլխացավանքից խուսափելն է:
Հարցի լուծում չէ նաև եկեղեցական զանգերի ղողանջը: Որովհետև դա ընդամենը սիմվոլիկ իմաստ ունի, իսկ խորհրդանիշը ոչինչ անել չի կարողանալու զինված իրավապահների դեմ: Ո՞րն է այդ դեպքում լուծումը: Ասեմ, չնայած դժվար թե այն անմիջապես ընկալվի: Դա ՀԱԵ Ազգային-եկեղեցական ժողով անցկացնելն է, և որքան հնարավոր է արագ: Գարեգին Բ-ն հրաժարական է ներկայացնում դրա ընթացքում և առաջարկում է կաթողիկոս ընտրել Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին: Այլ թեկնածուներ՝ կախված այսօրվա իրավիճակից, չպետք է առաջադրվեն: Դա, իհարկե, ձերբակալվելուց չի փրկելու Միքայել Սրբազանին, բայց նրան վերջիվերջո ձերբակալելու են: Բայց, որքան էլ դա ընկալելի չլինի առաջին հայացքից, Նիկոլի հակազգային ծրագիրը խափանելու միակ ճանապարհն է: Արտաքնապես կթվա, թե Նիկոլը հասավ իր նպատակին, բայց դա նրա համար կլինի Պյուռոսյան հաղթանակ: Որովհետև այն տանելու է դեպի պարտություն, քանի որ վերջինս սիպված է լինելու բանտում պահել ընտրված կաթողիկոսին, իսկ հետո էլ դատել նրան: Դե հիմա պատկերացրեք, թե ինչպիսի աղմուկ է դա բարձրացնելու քրիստոնեական աշխարհում: Ու հենց այդ քայլն էլ կնպաստի, որպեսզի բանտից ազատվի Միքայել Սրբազանը:
Մնում է Գարեգին Բ կաթողիկոսի հարցը: Կարծում եմ, որ ինքը պետք է գնա այդ քայլին, քանի որ այլ տարբերակ ուղղակի չունի: Վերջինիս «պաշտոնանկ անելու» առումով Նիկոլը հետքայլ անել չի կարող, ինչը նշանակում է, որ ինքն ամեն ինչ կանի իր նպատակին հասնելու համար: Իսկ գործող կաթողիկոսի պաշտոնանկությունը, բնականաբար, չի ունենա այն ազդեցությունը, ինչ նորընտիր կաթողիկոսին կալանավայրում պահելն ու այնուհետև դատապարտելը: Եվ եթե Գարեգին Բ կաթողիկոսը հայրենասեր անձ է, ինչում չեմ կասկածում, ապա ինքը պետք է գնա լուծման այդ տարբերակին: Որքան էլ դա ծանր լինի իր համար: Այդ քայլով Նիկոլը կշահի մեկ մարտ, սակայն կպարտվի եկեղեցու դեմ իր պատերազմում: Եվ դա էլ կարող է հանգեցնել ընդհանրապես նրան պաշտոնից հեռացնելուն: Տա Աստված:
ՀԳ. Հոդվածն արդեն պատրաստ էր ուղարկվելու խմբագրություն, երբ լուր տարածվեց Էդմոն Մարուքյանի կատարած, շախմատային լեզվով ասած, ձիու քայլի մասին: Վերջինս առաջարկեց իր փոխարեն վարչապետի թեկնածու առաջադրել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի թեկնածությունը: Իզուր չէր, որ Էդմոնի առումով ասում էի, որ ինքը երկրորդ Նիկոլ չէ: Ճիշտ է, այլ առումով էր դա ասվում, բայց դա արդեն էական չէ: Առավել կարևոր է այն հանգամանքը, որ Էդմոնի առաջարկն ընդունել են պատգամավորներ Հովիկ Աղազարյանն և Հակոբ Ասլանյանը: Մնում է, որ խորհրդարանական ընդդիմությունն անցնի գործի: Եվ դրա հետ մեկտեղ կյանքի կոչվի իմ առաջարկը: Արդեն 100 տոկոսով վստահ եմ, որ երկուսը միասին կհանգեցնեն իշխանափոխության: Կստացվի, կրկին շախմատային լեզվով ասած, երկու քայլանի մատ:
Քաղաքականություն
Երկու քայլանի մատը
Ամենաընթերցված
Ասեց՝ կոկորդդ կկտրեմ ու խփեց․ ՔՊ-ականները ծեծի են...
Երեկ երեկոյան ժամը 20։00-ի սահմանում Արթիկում, հենց համայնքապետարանի շենքի առջեւ, ՔՊ-ականները, այդ թ...
Ինչքան են վճարել Ռազմիկ Ամյանին` հրապարակում երգել...
Այսօր իշխանական լրատվամիջոցներն անդրադարձել էին «Ուժեղ Հայաստանի» հանրահավաքի ավարտին կայանալիք համե...
Գագիկ Ծառուկյանը դատի է տվել Փաշինյանին
«Հրապարակ»-ին հայտնի դարձավ, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը քաղաքացիական հայց է ներկայացրել ՀՀ վար...
«Հրապարակ». Տիգրանաշենի դպրոցի աշակերտները սեպտեմբ...
Վերջին օրերին կրկին ակտիվացել են քննարկումները՝ Տիգրանաշենն Ադրբեջանին հանձնելու իշխանությունների մտ...
×
❮
❯