2024 թ. դեկտեմբերի 30-ին Ոստիկանության բաժին Արմավիրի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ բուժօգնության դիմած 30-31 շաբաթական հղիություն ունեցող 26-ամյա կինը հղիությունն ընդհատող դեղահաբ է խմել և մահացած վիճակում ծնված երեխային հուղարկավորել։
Ներքին գործերի նախարարությունից «Հրապարակ»-ին դեպքի վերաբերյալ փոխանցում են. «Ձեռնարկված միջոցառումների արդյունքում տեղեկություններ են ստացվել, որ դեկտեմբերի 27-ին, 35 շաբաթական հղիությունը ընդհատելու համար, կինը խմել է 4 դեղահաբ, իսկ հաջորդ օրը ծննդաբերել է աղջիկ երեխայի, որին ջինսե տաբատով փաթաթել, խեղդամահ է արել և նետել իրենց տան բակում գտնվող պետքարանը։
Հունվարի 3-ին 26-ամյա կինը հրավիրվել է Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժին, որտեղ տարված բացատրական աշխատանքի արդյունքում խոստովանել է արարքը։
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արմավիրի մարզային քննչական վարչություն»։