Այլ

Եռաբլուրը մեծացնելու փոխարեն՝ մի սմ սուվերեն հող վերադարձրու

Եռաբլուրը մեծացնելու փոխարեն՝ մի սմ սուվերեն հող վերադարձրու

Փաշինյանը հաճախ է խոսում հեկտարների մասին, որոնք իբր վերադարձվել են պետությանը։ Մինչդեռ հազվադեպ է անդրադառնում պարզ հարցին՝ թշնամու կողմից բռնագրավված Հայաստանի տարածքից քաղաքացուն որքան սմ է վերադարձվել։ Խնդիրը միայն թվերի մեջ չէ․ սա առաջնահերթությունների խնդիր է։

Վերջին շրջանում ուշադրության կենտրոնում հայտնվեց Եռաբլուրի տարածքը։ Երեկ դատարանի բակում Սերժ Սարգսյանը նշեց․ «Այն իշխանությունը, այն կառավարիչները, որոնք երեք անգամ մեծացրել են Եռաբլուրը, փորձում են ինձ մեղադրել Եռաբլուրի հողերը վաճառելու մեջ, այնինչ այդ հողերն ունեն կոնկրետ հասցե՝ Իսակովի պողոտա: Հայերենում «հարակից» նշանակում է շատ մոտիկ։ Կարելի՞ է Իսակովի ձախակողմյան հատվածը համեմատել, ասել Եռաբլուրին շատ կպած է, աջակողմյանը հլը ուրիշ»։

Մինչ երկրի մի շարք հատվածներ շարունակում են մնալ թշնամու վերահսկողության տակ, ներկայիս իշխանությունը կարծես ուշադրությունը կենտրոնացրել է ոչ թե ՀՀ սուվերեն տարածքների վերադարձին, այլ Եռաբլուրի տարածքի «ներդաշնակեցմանը» կամ, մեղմ ասած, փոքր-ինչ ընդլայնմանը։

Առանց այն էլ Եռաբլուրը երեք անգամ մեծացվել է, և հիմա կրկին «նոր հողերի կռիվ է տարվում»։ Սա՞ է քաղաքականությունը՝ տեր կանգնել երկրի ամբողջական տարածքին, թե՞ պարզապես շեշտը դնել խորհրդանշական հատվածների վրա, իսկ մնացածը թողնել կողմնակի դիտորդների խնամքին։

Անշուշտ, սա ամենևին չի նշանակում, որ դատական գործեր չպիտի լինեն, բայց Հայաստանի շրջափակման և տարածքների զավթման այս պայմաններում նման քայլերը ուղղակի խաղ են հիշեցնում՝ մի փոքր խորհրդանշական, բայց իրական քաղաքական առաջնահերթություններից շեղված։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image