Բրիտանական Արքայական փոտը Մեծ Բրիտանիայի բնակչին ամսագիրը տեղ է հասցրել 19 տարվա ուշացումով։ Այս մասին հայտնում է ВВС-ն։ Գիտական ֆանտաստիկ գրքերի հեղինակ Պոլ Էդվարդը, ով բնակվում է Չեսթերում, հայտարարել է, որ հունիսի 5-ին փոստային առաքմամբ ստացել է «Mother & Baby» ամսագրի օրինակ, որտեղ խորհուրդներ են եղել երեխաների դաստիարակության մասին։
Էդվարդսը պատմել է, որ 2007 թվականին, երբ դուստրը դեռ 1,5 տարեկան էր, եւ կինը հղի է եւ սպասում էին որդու լույս աշխարհ գալուն, այդ ժամանակ են պատվիրել այդ ամսագիրը։ Այժմ նրանց երեխաները 18 եւ 20 տարեկան են եւ սովորում են համալսարանում։ Նաեւ Արքայական փոստային ծառայությունը նամակ է ուղարկել, որով ներողություն է խնդրել պատճառված անհարմարությունների համար։