Հասարակություն

Մարոյի «էլիտար» կյանքը՝ «Երեմյան» ֆերմայում

Մարոյի «էլիտար» կյանքը՝ «Երեմյան» ֆերմայում

Մարո կովի պատմությունը

Մարոն իր ձագուկ Բժոյի հետ ապրում է Տաշիրի երփներանգ մարգագետիներում։ Նրանք սովորական մայր ու հորթ չեն, հատուկ ցեղատեսակի են, Եվրոպայից բերված։ Մարոն իր նման շուրջ 1500 կթու կովերի հետ կյանքը վայելում է «Երեմյան» խելացի ֆերմայում, մեծանում՝ խնամքով ու սրտացավությամբ։ Այս ֆերմայի բնակիչների կաթը պարզապես սնունդ չէ՝ այն սեր է, որ սկսվում է խնամքից, անցնում խոտի հոտով, եւ վերջում հասնում մեր սեղան, այսինքն՝ սերմից սեղան։ Սա միայն Մարո կովի պատմություն չէ, այլ այն մասին, թե ինչպես ընտրել ճիշտ սննդամթերք՝ առողջ ապրելու համար։ «Երեմյան» ընկերությունը Հայաստանում միակն է, որ կաթնամթերքի ոլորտում ունի միջազգային FSSC22000 սերտիֆիկացում, այսինքն՝ ամեն ինչ արվում է ամենաբարձր մաքրությամբ, միջազգային չափանիշներով։ Եվ սա նշանակում է, որ Մարոյի կաթը ոչ միայն համով է, այլ՝ անվտանգ, հիգիենիկ ու մաքուր։

Սերմից՝ սեղան

Երբ դու մի բաժակ կաթ ես խմում կամ քո երեխային ես տալիս, ճիշտ կլինի իմանալ, թե այդ կաթը որտեղից է գալիս, ինչ եղանակով։ Այդ ճանապարհը սկսվում է սերմից։

Լրագրողներն օրերս Տաշիրում գտնվող «Երեմյան» ֆերմայում էին, տեղում համտեսեցին ընկերության արտադրանքը, հետո ծանոթացան պատրաստման եղանակին։ Որդեգրելով «միայն մերը» քաղաքականությունը՝ ընկերության կենդանիների անասնակերն իրենք են աճեցնում։ Բարձր որակի սերմ են ցանում, ջրում, հավաքում, հետո պահպանում հատուկ եղանակով։ Կերը կովերին որպես սնունդ հասնում է առանց որեւէ քիմիական հավելումների։  «Սերմից՝ սեղան» պատմությունը սկսվում է դաշտից։

Մաքուր կաթ ստանալու առաջին քայլն արվում է, երբ բարձրորակ սերմը ընկնում է հողը։ Ավտոմատացված համակարգով ջուրը գնում է բույսին այնքան, որքան պետք է՝ ոչ շատ, ոչ քիչ։ Այսպես աճում է կանաչ, հյութեղ առվույտն ու եգիպտացորենը՝ կենդանիների հիմնական կերը։

Կանաչ կերը պահվում է հատուկ սարքավորումներով՝ այնպես, որ սննդարարությունը և թարմությունը պահպանվեն մինչև երկու տարի։

Արդյունքում՝ Մարոն եւ իր ընկերուհիները տարվա բոլոր եղանակներին ուտում են բարձրորակ կեր, և հենց դրա շնորհիվ էլ տալիս են մաքուր, վիտամիններով լի կաթ, որն էլ ի վերջո գալիս է մեր սեղան։ «Երեմյանների» ֆերմայում ամեն կովի վրա հատուկ սարքեր կան, որոնք հետևում են՝ արդյոք Մարոն եւ իր ընկերուհիները  լավ են, հո հիվանդ չեն։ Եթե մի փոքր թուլանան կամ չուտեն՝ սարքը ցույց է տալիս, եւ հոգատար աշխատողները մոտենում են, փորձում հասկանալ՝ ինչումն է խնդիրը։

Կիթ՝ առանց սթրեսի

Կովերի համար «Երեմյանների» ֆերմայում կյանքից հաճույք ստանալու բոլոր պայմանները կան։ Երբ կթելու ժամը մոտենում է, Մարոն ընկերուհիների հետ մտնում է կարուսել։ Այն շրջանաձև հատուկ մեքենա է, որը միաժամանակ 40 կով է կթում։ Ոչ ոք ձեռքով չի դիպչում կաթին։ Կթելու ժամանակ նույնիսկ երաժշտություն է միացված, որ կովերը էմոցիոնալ հաճույք զգան, չանհանգստանան։ Սա օգնում է, որ կաթը լինի ավելի որակով։

Ինչու է Մարոյի կաթն ուրիշ, եւ ինչու է դա կարեւոր

Մարոյի կաթին մարդ չի դիպչում։ Կթելուց հետո այն փակ խողովակով ուղիղ մտնում է սառնարան։ Հետո տեղափոխվում է Երևան՝ հատուկ սառեցվող մեքենայով, որ կաթը չփչանա ու մնա նույն թարմությամբ։ Կաթնամթերքի շուկան անվերահսկելի է։ Շատ արտադրողներ տարբեր գյուղերից հավաքած կաթ են խառնում իրար, մի մասը լավն է, մյուսը՝ ոչ այնքան։ Հետո արդեն դժվար է հասկանալ՝ ինչ ես խմում։ Մարոյի կաթը յուրահատուկ է նրանով, որ միայն մեկ աղբյուրից՝ հենց ֆերմայից, ոչ մի խառնուրդ, ոչ մի անհայտություն։ Ավելին՝ կաթի յուրաքանչյուր խմբաքանակ անցնում է լաբորատոր փորձարկում։ Ստուգվում է՝ մանրէ կա՞, համը, հոտը, հետո միայն անցնում է շշալցման։ «Երեմյանների» պարագայում մեկ այլ կարեւոր տարբերություն էլ կա՝ կաթը եւ մյուս կաթնամթերքները լցվում են ոչ թե պլաստիկ կամ թղթե, այլ ապակե տարաների մեջ, որովհետեւ ապակին անվտանգ է առողջության համար, եւ վերամշակվող է, այսինքն՝ բնությունն էլ չի վնասվում։ «Երեմյանների» ֆերմաները Հայաստանում միակն են, որ նման չափի, նման տեխնոլոգիայով ու որակով կաթ են արտադրում՝ վերահսկելով ամբողջ շղթան՝ սերմից մինչեւ շիշ։ Ու հենց այս մոտեցումն է Մարոյի կաթը դարձնում սեր՝ այսինքն՝ կաթից ավելին։ 

Բժոն՝ մորից առանձին

Մարոյի հորթուկը՝ Բժոն հատուկ խնամքի ներքո է։ Փոքրիկ հորթերը ապրում են առանձին՝ մաքուր, խնամված միջավայրում, որպեսզի չհիվանդանան մինչ մեծանալը ։ Երբ Բժոն ամրանա, դառնա կթու կով, կտեղափոխեն մեծերի խումբ։ Հայաստանում «Երեմյանը» միակ ընկերությունն է, որ ունի մանկական կաթի պաշտոնական վկայական։ Սա նշանակում է՝ նրանց արտադրած կաթը այնքան մաքուր ու անվտանգ է, որ հարմար է նույնիսկ երեխաների սննդակարգի համար։ Իսկ դա վստահության ամենաբարձր մակարդակն է։ 

Այս խելացի ֆերման ունի 2500 խոշոր եղջերավոր կենդանի, որից 1500-ը՝ կթու կովեր, 850 հեկտար մշակվող հող, 70,000 քառակուսի մետր սարքավորված տարածք, 25 միավոր գյուղտեխնիկա, 10 աշխատակից՝ տեղացիներ, գյուղացիներ, մասնագետներ, փորձագետներ։

Իսկ գործարանը՝ 6000 քմ տարածք, 150 տոննա կաթի օրական կարողություն, հատուկ գիտահետազոտական կենտրոն (R&D), FSSC22000 սերտիֆիկացում՝ որակի երաշխիքով։ 


 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image