Միջազգային

Ռյուտեն ՆԱՏՕ-ն համեմատել է ֆուտբոլի հետ

Ռյուտեն ՆԱՏՕ-ն համեմատել է ֆուտբոլի հետ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն դաշինքի անդամ երկրների համատեղ աշխատանքը համեմատել է աշխարհի առաջնությանը մասնակցող ֆուտբոլային հավաքականի հետ՝ ընդգծելով, որ հաջողությունը ձեռք է բերվում միայն թիմային աշխատանքի միջոցով։

Նա այս հայտարարությունն արել է Անկարայում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ կայացած Պաշտպանական արդյունաբերության ֆորումում։

«Ոչ մի թիմ չի հաղթում մեկ փայլուն խաղացողի շնորհիվ։ Ձեզ պետք է դարպասապահ, ձեզ պետք են պաշտպաններ, կիսապաշտպաններ և հարձակվողներ», - ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։

Նրա խոսքով, մինչ ուշադրության կենտրոնում սովորաբար ընկնում է հաղթական գոլի հեղինակը, յուրաքանչյուր հաջողություն ամբողջ թիմի աշխատանքն է։

«Խաղադաշտում յուրաքանչյուր հաջողակ խաղացողի և թիմի հետևում կանգնած են շատ ուրիշներ՝ պահեստայիններ, մարզիչներ, վերլուծաբաններ և մարդիկ, ովքեր ապահովում են անխափան գործունեությունը։ Ոչ ոք միայնակ չի հաղթում», - նշել է Ռյուտեն։

Նա ընդգծել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը գործում է նույն սկզբունքով։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image