Գրել էինք, որ «Հայաստան» խմբակցությունը մտադիր է ժամանակավոր քննիչ հանձնաժողով ստեղծել՝ ԱԺ պատգամավորների թույլ տված վարքականոնների խախտման դեպքերի քննության համար: Դրանք են` Ալեն Սիմոնյանի կողմից քաղաքացուն վիրավորելու եւ նրա վրա թքելու դեպքը, ՄԻՊ թեկնածուի քննարկման ժամանակ՝ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նիստին ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի վարքագիծը, Լաչինի միջանցքի թեմայով լսումների ժամանակ պատգամավոր Գուրգեն Արսենյանի հայտարարությունը, թե 120 հազար արցախցու համար չարժե վտանգել 3 միլիոն հայաստանցու ճակատագիրը։ ՔՊ-ականները, բնականաբար, դեմ են հանձնաժողովին։ Բայց եթե անգամ ընդդիմությունը հանդես գա նախաձեռնությամբ, ՔՊ-ն էլ հայտարարի, որ դեմ չէ, ստեղծվելուց հետո հանձնաժողովը պարապուրդի կմատնվի։ ԱԺ կանոնակարգ-օրենքն ասում է, որ հանձնաժողովում տեղերը բաշխվում են խմբակցություններում ընդգրկված պատգամավորների թվի համամասնությամբ, այսինքն՝ մեծամասնությունը լինելու են ՔՊ-ականները․ եթե չներկայանան նիստերին, քվորում չի լինի։
Էքսկլյուզիվ
«Հրապարակ». ՔՊ-ն դեմ է
Ամենաընթերցված
12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, հուլիսի 21...
Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից
Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան»-ի ևս երեք պատգամավոր ինքնաբացարկի դիմում է գրել։ Այս մասին հայտն...
Որոշումը բեկանված է. Պատգամավորի թեկնածուն ազատ ար...
«Ուժեղ Հայաստան» դաշինքից պատգամավորի թեկնածու, Գավառի գրասենյակի պատասխանատու Սասուն Բադոյանը ազատ...
«Բոլորդ ազատ եք, հաջողություն»․ Գևորգ Գրիգորյանը ն...
Դերասան Գևորգ Գրիգորյանի անձնական կյանքը կրկին հայտնվել է ուշադրության կենտրոնում։ Թեև նախորդ տարի լ...
×
❮
❯