Քաղաքականություն

Տարոն Մարգարյանն ու Հայկ Մարությանը կկանչվե՞ն հարցաքննության

Տարոն Մարգարյանն ու Հայկ Մարությանը կկանչվե՞ն հարցաքննության

Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանն այսօր Hraparak.am-ի հարցին ի պատասխան` անդրադարձավ Երևանի քաղաքապետարանում ՊՎԾ-ի կողմից իրականացվող ուսումնասիրություններին:

«Երևանի քաղաքապետարանում ուսումնասիրությունները սկսվել էին տարեսկզբին և վերջացել, ամփոփվել ու տեղեկանքները ներկայացվել են վարչապետին մայիսի 31-ին, որից հետո որոշ փաստերի համադրմամբ տեղեկատվություն է փոխանցվել գլխավոր դատախազություն: Բայց նաև զուգահեռաբար իրականացվում են մշտադիտարկումներ մի քանի ոլորտներում: Եւ կարող եմ ասել, որ այս պահին արդեն Երևանի քաղաքապետարանում իրականացված ուսումնասիրության և մշտադիտարկումների արդյունքներով հարուցվել են շուրջ 14 քրեական վարույթներ»,-ասաց ՊՎԾ ղեկավարը:

Նա նշեց, որ այդ 14 քրեական գործերը վերաբերում են 2011-2022 թվականն ընկած ժամանակահատվածին:

Մեր հարցին` դրանից կարելի՞ է ենթադրել, որ նախորդ քաղաքապետեր Տարոն Մարգարյանը կամ Հայկ Մարությանը կհրավիրվեն հարցաքննության, Ռոմանոս Պետրոսյանն ասաց. «Ընթացակարգային առումով քաղաքապետարանի իքս վարչության առաջին կարգի մասնագետից սկսած` մինչև գերատեսչության ղեկավար կարող են այս գործընթացում ներգրավված լինել»:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image