Արարատի քաղաքապետ Ասլան Ավետիսյանը հերթական սկանդալում է հայտնվել։ «Հրապարակ»-ի տեղեկություններով, կրիմինալ պատմություններով հայտնի ՔՊ-ական քաղաքապետի դեմ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել, որն առնչվում է համայնքային հողերը օտարելուն։ Մեզ պատմեցին, որ Ավետիսյանը թեեւ քրեական վարույթով կարգավիճակ դեռեւս չունի, սակայն առաջիկայում հնարավոր է որպես մեղադրյալ ներգրավվի՝ վարույթը նոր է նախաձեռնվել, եւ մեղադրյալի կարգավիճակում գտնվող անձ չկա։ Հակակոռուպցիոն կոմիտեից հրաժարվեցին ասել՝ ինչ հոդվածներով է քրեական վարույթը նախաձեռնվել, այլ մանրամասներ չհայտնեցին։ Ասլան Ավետիսյանն էլ մեր զանգերին չպատասխանեց։ Նշենք, որ քրեական վարույթով է անցնում նաեւ Արարատի փոխքաղաքապետ Արսեն Հակոբյանը, որը մեղադրյալի կարգավիճակ ունի։ Հիշեցնենք նաեւ, որ Ասլան Ավետիսյանին այլ մեղադրանքներ էլ են ուղղում։ Օրինակ, քաղաքացի Գայանե Հովնանյանը նրան մեղադրում է 2013–ին իր հորը սպանելու մեջ, Ասլանյանը նաեւ «Մարտի 1»-ի գործով է անցել։
Էքսկլյուզիվ
Ամենաընթերցված
«Հրապարակ». Սարսափազդու հաղորդագրություններ Քննչակ...
«Ուժեղ Հայաստան» դաշինքի համակարգող Նարեկ Կարապետյանի նախընտրական հանդիպումների հետքերով քրեական վար...
Ասեց՝ կոկորդդ կկտրեմ ու խփեց․ ՔՊ-ականները ծեծի են...
Երեկ երեկոյան ժամը 20։00-ի սահմանում Արթիկում, հենց համայնքապետարանի շենքի առջեւ, ՔՊ-ականները, այդ թ...
«Հրապարակ»․ Սյունյաց «ռեմբոներից» բան չմնաց
Սյունյաց երբեմնի խրոխտ ընդդիմադիր համայնքապետերից միայն Գեւորգ Փարսյանը չդավաճանեց իր սկզբունքներին,...
«Հրապարակ»․ Նախկին պաշտոնյան՝ ՔՊ թեկնածու
Բերդ համայնքից հայտնում են, որ համայնքում ՔՊ-ի օգտին ակտիվ քարոզչություն է իրականացնում երևանաբնակ բ...
×
❮
❯