Այլ

Բրյուսելում երկրաշարժից տուժածների օգնության համաժողով կանցկացվի

Բրյուսելում երկրաշարժից տուժածների օգնության համաժողով կանցկացվի

Մարտի 16-ին Բրյուսելում կանցկացվի դոնորների համաժողով՝ օգնելու Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժերից տուժածներին։Այս մասին հայտարարել է Շվեդիայի արտաքին գործերի նախարար Թոբիաս Բիլստրյոմը ԵՄ ԱԳ նախարարների հանդիպումից առաջ։

«Դոնորների համաժողովը տեղի կունենա այստեղ (Բրյուսելում – խմբ.) մարտի 16-ին»,- ասել նա և հավելել,-«Ակնկալում ենք, որ շատերը կմասնակցեն դրան։ Մենք նաև հույս ունենք, որ կարող ենք հնարավորինս շատ գումար հավաքել այս երկրների մարդկանց համար»:

Փետրվարի 6-ին Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Քահրամանմարաշ նահանգում տեղի են ունեցել 7,7 և 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժեր, որոնք համատարած ավերածությունների են հանգեցրել հանրապետության 10 նահանգներում։ 

Ստորգետնյա ցնցումները, որին հաջորդել են ավելի քան 6000 հետցնցումներ, զգացվել են նաև հարևան երկրներում, որոնցից ամենաշատը տուժել է Սիրիան։ 
Թուրքիայում ավելի քան 41,000 մարդ է զոհվել, ավելի քան 108,000-ը՝ վիրավորվել։

 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image