Այլ

Ճապոնիայում 29 տարվա ընթացքում առաջին անգամ ձախողվել է H3 հրթիռի արձակումը 

Ճապոնիայում 29 տարվա ընթացքում առաջին անգամ ձախողվել է H3 հրթիռի արձակումը 

Ճապոնիայի նոր H3 հրթիռակրի առաջին արձակումն ուրբաթ ավարտվել է անհաջողությամբ:
Հրթիռը չի կարողացել օդ բարձրանալ գետնից, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Ինչպես հայտնել են Ճապոնիայի օդատիեզերական հետազոտությունների գործակալության (JAXA) ներկայացուցիչները, հրթիռի հիմնական շարժիչն անվտանգ միացել է, սակայն հրթիռային ուժեղացուցիչները չեն կարողացել գործարկվել։ Ուղիղ հեռարձակումը դիտել է մոտ 80 հազար մարդ։
Ինչպես հայտնում է Kyodo-ն՝ հղում անելով Ճապոնիայի կառավարության աղբյուրին, H3-ի գործարկման հաջորդ փորձը կարող է տեղի ունենալ մեկ-երկու շաբաթից։

JAXA-ն կանխատեսել էր, որ H3-ը կնվազեցնի հրթիռների արձակման ծախսերը գրեթե կիսով չափ՝ Տոկիոն դարձնելով ավելի մրցունակ արբանյակների արձակման միջազգային առևտրային շուկայում:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image