Հասարակություն

Քաղաքապետարանից հաստատեցին լուրը

Քաղաքապետարանից հաստատեցին լուրը

Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը հաստատեց տեղեկությունը՝ ԱԱԾ-ն բերման է ենթարկել ՔՊ-ական ավագանու երկու անդամներին` Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին թաղապետ Արման Բարխուդարյանին եւ Մալաթիայի կոմունալ բաժնի պետ Աշոտ Խաչատրյանին: «Հրապարակ»-ը քիչ առաջ գրել էր, որ իրավապահ մարմինները բերման են ենթարկել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի քանի աշխատակիցների:

Մասնավորապես, մեր աղբյուրները հայտնում են, որ բերման ենթարկվողների թվում են համայնքապետարանի կոմունալ բաժնի պետ Աշոտ խաչատրյանը, առեւտրի բաժնի պետը Հրայր Արամյանը եւ կոմունալի աշխատակից Վան Հարությունյանը:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image