Կուբայի կառավարությունը կարգադրել է առաջիկա օրերին վաղաժամ ազատ արձակել 51 բանտարկյալի։ Այս մասին հայտնում են տեղի լրատվամիջոցները։
Համաձայն հաղորդման, դա արվելու է Կուբայի իշխանությունների եւ Վատիկան պետության միջեւ կայացած գործարքի արդյունքում՝ Հռոմի Լեւոն 14-րդ Սրբազան Քահանայապետի միջնորդությամբ։ Հավանան ընդառաջել է Պապի խնդրանքին եւ որպես բարի կամքի դրսեւորում՝ համաձայնել ազատ արձակել բանտարկյալների։ Հայտնի է, որ ազատ կարձակվեն այն բանտարկյալները, որոնք իրենց պատժաչափերի մեծ մասը կրել են եւ դրսեւորում են օրինակելի վարքագիծ։
Նշենք, որ պարբերաբար նման խնդրանքներ կատարվում են, եւ Հավանան ընդառաջ է եւ ազատ արձակում բանտարկյլաների։