Եթե դու քո բոլոր նախկին հայտարարություններից հրաժարվել ես եւ խոստումներդ դրժել, իրավունք չունես նոր խոստումներ տալու եւ վստահեցնելու, որ այսուհետ խոստումներդ կկատարես: Եթե չես կատարել 2021-ի նախընտրական ծրագրիդ եւ ոչ մի կետ, իրավունք չունես 2026-ին առաջադրվելու եւ պահանջելու, որ հասարակությունը կրկին վստահի քեզ: Եթե դու քո բոլոր սկզբունքներից ու ծրագրերից հետ ես կանգնել` հայտարարելով, որ երբ դրանք տալիս էիր, իրավիճակն այլ էր` աշխարհը փոխվել է, եւ հնարավոր չէ այդ սկզբունքները պահել, ծրագրերն իրագործել, ապա չես կարող պնդել, որ հավատարիմ ես մնացել քո հայացքներին ու ժողովրդին: Եվ իշխանության լեգիտիմությունն էլ փխրուն հասկացություն է, շատ ավելի անկայուն, քան ցանկացած այլ բան: Այդ լեգիտիմությունը կարող է թղթե տնակի նման փլվել ընտրություններից ընդամենը մեկ շաբաթ անց, որովհետեւ մի կոպիտ սխալ, մի անզգույշ քայլ, պետության շահերին հասցված մի փոքրիկ վնաս կարող են ցանկացած իշխանության ժամերի ընթացքում զրկել լեգիտիմությունից, ուր մնաց՝ ընտրություններից 4-5 տարի անց այն պահպանված լինի: Չէ՞ որ այս 4-5 տարում շատ ջրեր են հոսել` Հայաստանը բոլորովին այլ երկիր էր 2020-21 թվականներին եւ բոլորովին այլ երկիր է 2025-26-ին, ուստի ժողովուրդն էլ է բոլորովին այլ, իշխանությունն էլ, առավել եւս այլ է ժողովրդի վերաբերմունքն առ իշխանություն: Եվ երբ կառավարության ղեկավարն իր նախորդ հայտարարություններից տրամագծորեն տարբերվող հայտարարություններ է անում` դա բացատրելով աշխարհաքաղաքական փոփոխություններով, օբյեկտիվ պատճառներով, առնվազն ծիծաղելի է հոխորտանքը, թե` լեգիտիմ իշխանության հետ իրավունք չունեք նման լեզվով խոսել: Քո լեգիտիմությունը հարափոփոխ աշխարհում վաղուց անցել է պատմության գիրկը:
Քաղաքականություն
Անցյալի հուշերով
Ամենաընթերցված
Հայկական կաթնամթերքի սահմանափակումից հետո Ռուսաստա...
Հայաստանից Ռուսաստան կաթնամթերքի ներմուծման նկատմամբ սահմանափակումների կիրառումը չի հանգեցնի ռուսակա...
Մի ավելի վատ բան է եղել, որի վրա արժեր կենտրոնանալ
2 օր է հետևում եմ և ուրախանում, թե Նիկոլ Փաշինյանի ձևավորած ծուռ հայելիների ու կործանված արժեքների ա...
Արամ Մելիքյանին վրաերթի են ենթարկել
Արամ Մելիքյանին մեքենա է հարվածել, որից հետո վարորդը փորձել է փախչել դեպքի վայրից։ Արամը պատմել է մի...
Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության էություն...
հետ հանդիպման ժամանակ առաջարկել է «սառեցնել» ուկրաինական հակամարտությունը, վերադառնալ կարգավորման ս...
×
❮
❯