Հասարակություն

Կա΄նգ առ չքնաղ վայրկյան, որովհետև քեզնով վերջանում է թանկ ու նվիրական, դպրոցական 9-րդ գարունը. Դասղեկի հուզիչ գրառումը 

Կա΄նգ առ չքնաղ վայրկյան, որովհետև քեզնով վերջանում է թանկ ու նվիրական, դպրոցական 9-րդ գարունը. Դասղեկի հուզիչ գրառումը 

Ջրասույզ եղած արշալույսներ....
Ի՞նչ ասել ընդամենը 16 գարուն բոլորած այն պատանիների մասին,որոնք դեռ երեկ հազար մուրազ ու նպատակ ունեին, երազանքնե՜ր, երազանքնե՜ր,որոնք դեռ ըստ էության կենսագրության էջ չունեն:
Փորփրում եմ հիշողությունս ու վերջին զանգի ղողանջների հետ ականջիս են հասնում վերջին դասին ասված իմ սիրելի Լևոնի խոսքերը. << Կա΄նգ առ չքնաղ վայրկյան , որովհետև քեզնով վերջանում է թանկ ու նվիրական ,դպրոցական 9-րդ գարունը>>:
Երանի կանգ առներ ժամանակը, ու դուք, սիրելիներս, մնայիք դպրոցի ապահով հովանու ներքո….
Իմ խոնարհ,համեստ Կառլեն,
Իմ ժպտերես կենսասեր Լևոն,
ախր ձեզ մաղթել էինք կյանքի օվկիանում նավարկել դեպի երջանկության ափունքը ու չհանդիպել խութերի ու խոչընդոտների… Ախր դու քո պարով, Լևո'ն ջան ,դեռ ինչքա՜ն հանդիսատեսների սրտեր պիտի թունդ հանեիր:
Դուք պիտի դառնայիք ձեր հայրերի օգնականն ու աջակիցը,ձեր ընտանիքների կրակն ու ճրագը:
Ներեցեք ինձ սիրելիներս, ես մահախոսական գրել չգիտեմ : Դուք ուղղակի աղ լցրեցիք իմ դեռ չփակված վերքի վրա,չգիտեմ ինչպես արտահայտեմ հույզերս…
Ներեք սիրելիներս, եթե մի օր բարկացել եմ ձեզ վրա: Ախր ուրիշ ապագա ենք պատկերացրել ձեզ համար և չենք ցանկացել որևէ բացթողում ունենաք,իսկ հիմա կմնաք որպես թանկ ու նվիրական հուշ…
Դասղեկ Սուսաննա Գյարզոյան

Հ.Գ. Սևանի N4 հիմնական դպրոցի տնօրինությունը, մանկավարժական ողջ անձնակազմը, ծնողական և աշակերտական խորհուրդները իրենց ցավակցությունն են հայտնում իրենց սիրելի աշակերտների ողբերգական մահվան առիթով: Ցավակցում ենք պատանիների ընտանիքներին, մաղթում համբերություն և հոգու տոկունություն...

Հիշեցնենք, որ հունիսի 10-ին, ժամը 13։45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ կան ջրահեղձված քաղաքացիներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Ջրափրկարարները դուրս են բերել լճից   16-ամյա երկու քաղաքացու դի»,-ասված է հաղորդագրության մեջ։

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image