Միջազգային

Ինչ կլինի, եթե վնասվեն Հորմուզի նեղուցի հատակով անցնող ինտերնետի մալուխները

Ինչ կլինի, եթե վնասվեն Հորմուզի նեղուցի հատակով անցնող ինտերնետի մալուխները

Եթե Հորմուզի նեղուցով անցնող ինտերնետային յոթ մագիստրալային հաղորդման մալուխները վնասվեն, ապա ողջ Պարսից ծոցի ավազանի երկրները կզրկվեն ինտերնետ կապից։

Այս մասին հայտնում է Tasnim լրատվական գործակալությունը։ Հոդվածում հիշեցրել են Միջերկրական ծովում 2008-ի նախադեպը, երբ երկու մալուխի վնասումը ողջ Եվրոպայում ինտերնետի արագությունը նվազեցրել էր 70 տոկոսով։

Դա, ըստ հոդվածագրի, ցույց է տալիս այն ռիսկը, թե ինչ կարող է լինել, երբ նմանատիպ մի բան լինի Հորմուզի նեղուցում։ Tasnim-ը մանրամասնել է, որ Պարսից ծոցի հարավային հատվածի երկրները 90 տոկոսով կախված են այդ մալուծների մատակարարած ինտերնետից եւ դրանց վնասումը ռեգիոնի համար կարող է դառնալ թվային աղետ եւ պատճառել տասնյակ միլիարդավոր դոլարների վնաս։

Հոդվածում նաեւ ասված է, որ Իրանն իր ինտերնետի 70 տոկոսը մոտ ստանում է վերգետնյա եղանակով՝ Թուրքիայից, Հայաստանից, Ադրբեջանից։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image