Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը երկուշաբթի՝ հունիսի 22-ին, կարող է հրաժարական տալ՝ իշխող Լեյբորիստական կուսակցությունում վստահությունը կորցնելու պատճառով։ Այս մասին հայտնում է The Observer շաբաթաթերթը։
Համաձայն հոդվածի, Սթարմերը Նախարարների կաբինետի անդամների եւ իր խորհրդականների հետ զրուցելուց, ինչպես նաեւ Արհմիությունների ղեկավարների եւ Լեյբորիստական կուսակցության դոնորների հետ շփումներից հետո եկել է այն եզրակացության, որ այլեւս չի կարող զբաղեցնել վարչապետի պաշտոնը։
Սպասվում է, որ նա այդ մասին կհայտարարի հունիսի քսաներկուսին։ Սթարմերը կկանոնակարգի իր հեռանալը, որպեսզի իշխանության փոխանցումը լինի սահուն։ Ֆորմալ իմաստով՝ նա կարող է թողնել պաշտոնը սեպտեմբերին՝ Լեյբորիստական կուսակցության համագումարից առաջ։
Ամենայն հավանականությամբ նրան կփոխարինի Էնդի Բերնհեմը։