Միջազգային

Ով էր ներկայացնում Վրաստանը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում

Ով էր ներկայացնում Վրաստանը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում

Անկարայում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի 36-րդ գագաթնաժողովի վերաբերյալ քննարկումները շարունակվում են։ Ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովի ուշադրությունը գրավել է այն, որ Վրաստանն այդ գագաթնաժողովին ներկայացված էր ո՛չ նախագահի եւ ո՛չ էլ վարչապետի մակարդակով։ 20 տարի շարունակ իր ռազմավարական նպատակն այդ կառույցին անդամակցելու մեջ տեսած Վրաստանն այդ գագաթնաժողովին ներկայացված էր ավելի ցածր կարգավիճակով։ Ու սա՝ այն դեպքում, երբ 2008-ին, նախագահական ընտրություններին զուգահեռ, տեղի է ունեցել նաեւ համաժողովրդական հանրաքվե՝ այդ կառույցին անդամակցության վերաբերյալ։

Թբիլիսին Անկարայի գագաթնաժողովին ներկայացված է եղել ԱԳ նախարար Մակա Բոչորիշվիլու մակարդակով։ Նա մասնակցել է «Դաշնակիցները՝ Անկարայում» միջոցառմանը, որը կազմակերպել էին անվտանգային հարցերով մյունխենյան կոնֆերանսը, Թուրքիայի հաղորդակցությունների վարչությունն ու SETA հիմնադրամը։ Միջոցառումը ՆԱՏՕ-ի պաշտոնական միջոցառումների ցանկում չկար։ Սա արդեն երկրորդ անգամն է, որ Վրաստանը հայտնվել է ՆԱՏՕ-ի բարձրագույն մակարդակով նախատեսված միջոցառումների ֆորմատից դուրս։ Հաագայի 2025 թվականի գագաթնաժողովին Վրաստանն առաջին անգամ ներկայացված չի եղել, իսկ ամփոփիչ հռչակագրում նրա անդամակցության մասին որեւէ հաստատող պարբերություն չի եղել։ Այն դեպքում, երբ նման հավաստիացումներ տրվել են` սկսած 2008 թվականից։ Այս տարի այլ էր։ Թուրքիան Վրաստանի հարեւան երկիրն է։ Վրաստանն ու Թուրքիան մասնակցում են բազմաթիվ նախագծերի, այդ թվում՝ նաեւ պաշտպանական եւ անվտանգային ոլորտներին առնչվող։

Անկարայի այս տարվա գագաթնաժողովը կարեւոր ներքաղաքական թեմա է դարձել ներվրացական հասարակական-քաղաքական քննարկումների օրակարգում։ Ընդդիմությունը, բնականաբար, մեղադրել է իշխանություններին եւ իշխող քաղաքական մեծամասնությանը՝ ռուսամետության, Ռուսաստանի օգտին արված զիջումների մեջ։ Պառլամենտական իշխող ֆրակցիայի ներկայացուցիչ Գիյա Վոլսկին էլ հակադարձել է, թե ընդդիմությունը զբաղվում է միայն քարոզչական արշավով։ Իշխող կուսակցությունը հորդորում է հարցերն ուղղել գագաթնաժողովի կազմակերպիչներին եւ իրավիճակը բացատրում է գագաթնաժողովի ֆորմատի փոփոխությամբ։ Ընդդիմությունը, սակայն, առիթն օգտագործում է եւ փորձում հարցն ուռճացնել ներքաղաքական հարթակում։

Լրահոս

Ամենաընթերցված

Սոսկալի անկում

Սոսկալի անկում

Երբ հետեւում ես կառավարության կամ խորհրդարանի նիստերին, որոնց հետեւել ես առնվազն մի 20-30 տարի, եւ զ...

×
Gallery Image