Հասարակություն

Ագարակի անցակետից ռուսական սահմանապահ զորքը դուրս է հանվել

Ագարակի անցակետից ռուսական սահմանապահ զորքը դուրս է հանվել

 

 Ասօրվանից Հայաստան-Իրան պետական սահմանի Ագարակ սահմանային անցման կետում սահմանապահ վերահսկողություն իրականացնում են միայն Հայաստանի Հանրապետության Սահմանապահ զորքերի ծառայողները: 

Այս մասին տեղեկացնում է Նիկոլ Փաշինյանը."Մինչ այս, Հայաստանի անկախացումից ի վեր, Ագարակ անցման կետում սահմանային վերահսկողություն իրականացնում էին Ռուսաստանի Դաշնության Սահմանապահ զորքերի ծառայողները, եւ ուզում եմ նրանց շնորհակալություն հայտնել մատուցած ծառայության համար: 

Իսկ այսօրվանից սահմանապահ վերահսկողությունը ստանձնած մեր սահմանապահներին հաջողություն եւ բարի ծառայություն եմ մաղթում:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image