Միջազգային

Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու հեռանկարի մասին

Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու հեռանկարի մասին

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Ուկրաինայի նախագահն այդ մասին գրել է «Ֆեյսբուք»-յան էջում։

Զելենսկին նշել է, որ հեռախոսազրույցի ընթացքում շնորհավորել է Դոնալդ Թրամփին ԱՄՆ Անկախության օրվա առթիվ և շնորհակալություն հայտնել նրան ՈՒկրաինային տրամադրվող աջակցության համար։

«Մենք մեծապես արժևորում ենք, որ Ամերիկան կանգնած է մեր կողքին՝ մեր անկախությունը պաշտպանելու հարցում։ Ես շնորհակալ եմ յուրաքանչյուր ամերիկացու, ով մտածում է Ուկրաինայի, Եվրոպայի ապագայի մասին։ Շնորհակալ եմ նաև բոլոր նրանց ամբողջ աշխարհում, որոնց համար ազատությունը նշանակություն ունի»,- գրել է Զելենսկին։

Նա հավելել է, որ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են նաև իրավիճակը ռազմաճակատում և Ուկրաինայում պատերազմն ավարտելու ուղղությամբ դիվանագիտական ջանքերը։

«Այս պատերազմն ավարտելու իրական հեռանկար կա, և Ամերիկայի վճռականությունը որոշիչ նշանակություն կունենա։ Մենք պայմանավորվել ենք շարունակել այս քննարկումները Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ»,- ընդգծել է Զելենսկին։

Լրահոս

Ամենաընթերցված

Շատ կարեւոր հաշիվը

Շատ կարեւոր հաշիվը

Հաշվե՞լ եք, թե որքան մարդ է մտահոգ գյուղմթերքի արտահանման սահմանափակումների հետեւանքով առաջացող խնդի...

×
Gallery Image