Էստոնիա կատարած պաշտոնական այցով Նիկոլ Փաշինյանը փորձում է մեղմել Արեւմուտքի՝ իր նկատմամբ վերաբերմունքը, որ Մոսկվա առաջիկայում կատարելիք այցը հնարավոր դառնա։ Արեւմուտքը բացահայտորեն ուլտիմատում է տվել մայիսի 9-ին` հաղթանակի շքերթին Մոսկվա մեկնելու կապակցությամբ, եւ Փաշինյանին նաեւ ասվել է, որ հայ-ռուսական հարաբերությունների ջերմացումն իրենց համար ընդունելի չէ։ ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձրաստիճան ներկայացուցիչ Կայա Կալլասը շաբաթներ առաջ հրապարակային հայտարարեց, որ ԵՄ անդամության թեկնածու երկրները պետք է չմասնակցեն Մոսկվայի զորահանդեսին։ Իսկ Լատվիայի արտաքին գործերի նախարար Բաիբա Բրաժեն էլ ակնարկել էր այս արգելքը խախտողների նկատմամբ հնարավոր պատժամիջոցների կիրառման մասին։ Նշենք, որ Հայաստանը թեեւ ԵՄ անդամության թեկնածու չէ, սակայն ՀՀ ԱԺ-ն ընդունել է «Եվրոպական Միությանը ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը։ Կայա Կալլասն էստոնացի է, նախկինում երկրի վարչապետի պաշտոնն է զբաղեցրել: Փաշինյանը, ըստ իշխող թիմում շրջանառվող կարծիքի, Մոսկվայից առաջ հատուկ մեկնել է Էստոնիա՝ Արեւմուտքին իր հավատարմությունը վերահաստատելու եւ ուղերձ հղելու, որ ստիպված է գնում Մոսկվա՝ Ռուսաստանից սպասվող հարվածը կանխելու համար։ Երեկ նա Տալլինում անգամ հարգել է կոմունիզմի զոհերի հիշատակը․ 1949-ին, ԽՍՀՄ նախարարների խորհրդի որոշմամբ, 22 հազար էստոնացիներ են աքսորվել Կրասնոյարսկի, Նովոսիբիրսկի, Իրկուտսկի եւ Օմսկի մարզեր։
Էքսկլյուզիվ
Ամենաընթերցված
12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, հուլիսի 21...
Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից
Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան»-ի ևս երեք պատգամավոր ինքնաբացարկի դիմում է գրել։ Այս մասին հայտն...
«Բոլորդ ազատ եք, հաջողություն»․ Գևորգ Գրիգորյանը ն...
Դերասան Գևորգ Գրիգորյանի անձնական կյանքը կրկին հայտնվել է ուշադրության կենտրոնում։ Թեև նախորդ տարի լ...
Որոշումը բեկանված է. Պատգամավորի թեկնածուն ազատ ար...
«Ուժեղ Հայաստան» դաշինքից պատգամավորի թեկնածու, Գավառի գրասենյակի պատասխանատու Սասուն Բադոյանը ազատ...
×
❮
❯