Հասարակություն

Տիրադավ չէ, բայց տիրադավների լեզվով է խոսում

Տիրադավ չէ, բայց տիրադավների լեզվով է խոսում

Կիրանցի եկեղեցու օրհնման կարգն իրականացնում էր Հայկազուն սրբազանը: Նա դիմավորելով Նիկոլ Փաշինյանին, ասել էր. «Շնորհակալ եմ, որ եկաք, Աստված օրհնի ձեր աշխատանքները»:

Պարզ չէ, թե Հայկազուն սրբազանը որ աշխատանքները նկատի ունի և ինչով է այդպես հիացած` գուցե խոսքը եկեղեցու դեմ արշավի մասի՞ն է, չէ որ այս ժամանակավոր դադարը բոլորովին չի նշանակում, որ Փաշինյանը հրաժարվել է կաթողիկոսին փոխելու և Հայ առաքելական եկեղեցին «բարեփոխելու», իրականում` ոչնչացնելու մտադրությունից:

Նա անգամ ՔՊ-ի ծրագրում է գրել այդ անօրինական կետը` փոխել կաթողիկոսին:Ուրեմն ինչն է օրհնում Հայկազուն սրբազանը, ով այնքան է վայելում Վեհափառի վստահությունը, որ եկեղեցու կողմից ինքն էր մասնակցում ապրիլի 23-ի ջահերով երթին և ելույթ ունեցավ Ծիծեռնակաբերդում:

Ի դեպ, մեր տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը ցանկացել է, որ Կիրանցի եկեղեցու օրհնության կարգն իրականացնի իր 10 տիրադավներից մեկը, Վեհափառը ջանք է գործադրել, որ օրհնության կարգն անի Էջմիածնի կողմից գործուղված որևէ սրբազան և Հայկազուն սրբազանին է ուղարկել:

Ինչպես տեսնում ենք` տարբերությունը մեծ չէր. տիրադավներն էլ նույն տեքստով կդիմեին Փաշինյանին, ինչպես նրան դիմեց Մայր Աթոռին հավատարիմ մնացած հոգևորականը:

Արեգ Մարգարյան

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image