Միջազգային

Օդային աղետի հետևանքով զոհեր և վիրավորներ կան

Օդային աղետի հետևանքով զոհեր և վիրավորներ կան

ABC Australia-ն հաղորդում է, որ Ավստրալիայում՝ Ադելաիդայից հյուսիս գտնվող օդանավակայանում տեղի ունեցած ինքնաթիռի վթարի հետևանքով երկու մարդ զոհվել է, մի քանիսը՝ վիրավորվել։

Չորս տեղանոց Diamond DA42 ինքնաթիռը փորձել է վայրէջք կատարել, բայց բախվել է անգարին։ Հարվածի հետևանքով առաջացել է խոշոր հրդեհ, որը հետագայում մարվել է։

Ոստիկանությունը հայտնել է, որ օդաչուն և ուղևորը զոհվել են։ Վթարի պահին անգարում գտնվող տասնմեկ մարդ վիրավորվել է։

Հրդեհը վնասել է նաև անգարում գտնվող երեք ինքնաթիռ։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image