Միջազգային

Կիևը Ադրբեջանի և Թուրքիայի հետ ռազմական համագործակցություն է սկսել

Կիևը Ադրբեջանի և Թուրքիայի հետ ռազմական համագործակցություն է սկսել

Ուկրաինան պաշտպանության ոլորտում համագործակցություն է սկսել Թուրքիայի և Ադրբեջանի հետ, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Report-ի թղթակցի հարցին առցանց պատասխանելով՝ Ուկրաինայի նախագահը հիշեցրել է, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում ինքն արդեն շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին և Թուրքիային համագործակցության համար և նշել է, որ կցանկանար կրկնել այդ խոսքերը։

«Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել Ադրբեջանին։ Ես նաև կցանկանայի շնորհակալություն հայտնել Թուրքիային։ Մենք իսկապես սկսել ենք պաշտպանական ոլորտում համագործակցություն։

Եկեք չխորանանք մանրամասների մեջ, եթե հնարավոր է։ Բայց մենք բավականին արագ առաջընթաց ենք գրանցում երկու երկրների (Ադրբեջանի և Թուրքիայի) հետ համագործակցության մեջ։ Ես խորը երախտագիտություն եմ հայտնում այս երկրների ղեկավարներին և ժողովուրդներին», - ասել է Ուկրաինայի առաջնորդը։

Լրահոս

Ամենաընթերցված

Սկանդալից սկանդալ

Սկանդալից սկանդալ

Միայն որեւէ սկանդալից հետո ենք մենք ուշքի գալիս ու հետաքրքրվում որեւէ ոլորտում տիրող իրավիճակով: Ման...

×
Gallery Image