Քիչ առաջ մամուլում լուրեր տարածվեցին, որ Արագածոտնի մարզի Արագածավան գյուղում թուրքերը ութ հովիվների` իրենց անասուններով գերի են վերցրել:
Մենք կապ հաստատեցինք Թալինի համայնքապետի ԺՊ Տավրոս Սափեյանի հետ, ով տեղեկացրեց, որ մեր հովիվները ցանկացել են լողալ Արաքս գետում, ռուս սահմանապահները նկատել են նրանց և հետ կանչել:
Ինչ վերաբերում է առևանգելուն կամ Թուրքիա տանելուն, համայնքապետը դա հերքեց` նման բան չի եղել: