Այսօր, երեկվա համեմատ, ավելի մեծաթիվ ոստիկանական ուժեր են կենտրոնացել Հանրապետության Հրապարակում։
Արդեն երկրորդ օրն է, որ քաղաքացիները հավաքվում են Հանրապետության հրապարակում, փակելով հրապարակ բերող փողոցները, իրենց բողոքը արտահայտելով Արցախում տեղի ունեցող ողբերգական իրադարձությունների և ՀՀ իշխանությունների վարած քաղաքականության նկատմամբ։