Քաղաքականություն

Ինչու ընդդիմությունը չհամարձակվեց հանրահավաք անել սեպտեմբերի 2-ին

Ինչու ընդդիմությունը չհամարձակվեց հանրահավաք անել սեպտեմբերի 2-ին

Արդեն քանի օր է Արցախի անկախության հռչակման օրվա` սեպտեմբերի 2-ի կապակցությամբ ընդդիմադիր տարբեր շրջանակներ միջոցառումներ են անում: Մի միջոցառում արեցին «Հարսնաքարում», որտեղ սովորաբար հարսանիքներ են անում, իսկ այս միջոցառումն ավելի շուտ թաղում էր հիշեցնում, ավելի շուտ` մահվան մեկ տարին նշելու էր նման: Մի միջոցառում արեցին ՀՀԿ-ի շենքում` իրենց դահլիճում: Չնայած «Հարսնաքարի» դահլիճը լեփ լեցուն էր, ՀՀԿ-ի փոքր դահլիճում ազատ տեղեր կային: Ելույթները շատ էին, երկար, անասելիք, ողբի ու մխիթարանքի նման:
Մի քննարկում էլ «Մայր Հայաստանն» էր կազմակերպել` նախորդներից դուրս: Մեկ էլ Եռաբլուր էին այցելել որոշ գործիչներ:

Ընդ որում, ընդդիմության շրջանում այնքան սրվել են հակասությունները, որ մի միջոցառման մասնակիցներից ոմանք մյուսին չէին մասնակցում, իսկ Եռաբլուր այցելել էին առանձին առանձին: Առհասարակ` ինչքան վատանում է երկրում իրավիճակը, այնքան մեծանում է պառակտվածությունը եւ որ ավելի ցավալի է` հենց ընդդիմության շրջանում, որը ոչ թե համախմբվում է իշխանությանը վռնդելու գաղափարի շուրջ, այլ իր միջից մեղավորներ է փնտրում, թե ով է մեղավոր, որ Փաշինյանին վռնդել չի հաջողվում: 

Իսկ մարդիկ հարց են տալիս` ինչու է ընդդիմությունը պառակտված, ում հետեւից գնանք, եթե հարյուր հատ քաղաքական ուժ կա եւ գրեթե բոլորն ասում են, որ Նիկոլ Փաշինյանին դեմ են, նրա հեռացումն են ուզում: Եւ եթե իսկապես այդպես է` ապա ինչու չեք կարողանում միավորվել:

Եւ անգամ վերկուսակցական մի հարց` Արցախի օրը չեք կարողանում միավորվել: Եւ մի մեծ հանրահավաք անել` գոնե Արցախի հարցում ձեր միասնականությունը ցուցադրելով:

Արեգ Մարգարյան

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image